Եթե օբյեկտիվորեն գնահատենք ապրիլյան իրադարձությունները Ղարաբաղում, ապա երկու կողմերն էլ բոլոր հիմքեր ունեն դժգոհելու հակամարտության արդյունքներից: Սա այն դեպքն է, երբ երկու կողմերն էլ պարտվել են: Այդ մասին հայտարարել է Քաղաքական և ռազմական հետազոտությունների ինստիտուտի տնօրենի տեղակալ Ալեքսանդր Խրամչիխինը:
Ադրբեջանցիները, ըստ նրա, գրեթե ոչ մի բանի չեն հասել, չնայած նրանց գործողությունների մաշտաբը մեծ էր, սակայն հայերը նույնպես լուրջ կորուստներ են կրել: ԼՂ ՊԲ-ը սեփական տվյալներով չորս օրվա ընթացքում կորցրել է տանկերի 10%-ը, իսկ դա ահռելի մեծ տոկոս է: Հետախուզությունում ձախողումները զգալի էին:
Նրա խոսքով, ակնհայտ է, որ տեխնիկական հագեցվածության մակարդակով ադրբեջանական կողմը ավելի լավ է զինված, քան հայկական կողմը: Այլ բան է, որ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմի մարտական և հոգեբանական պատրաստության մակարդակն ավելի ցածր է: Սակայն տեխնիկական գերազացնությունն աստիճանաբար սկսում է կոմպենսացնել այդ բացը:
"Ի դեպ, այդ գերազանցությունն ապահովում է ոչ այնքան Իսրայելի, այլ մեծամասամ ՌԴ-ի կողմից: Ըստ նրա, Իսրայելը մատակարարել է անօդաչուներ և ոչ միայն մարտավարական: Դրանց պատճառով հայերը զգալի կորուստներ են կրել նաև զրահատեխնիկայում", - փոխանցում է նրա խոսքերը svpressa.ru-ը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/7951