Մամուլ. Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը բարիդրացիական մթնոլորտում չի անցել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անցյալ տարվա դեկտեմբերի 24-ին հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս լուրը տարակուսանքի տեղիք տվեց, քանզի ընդամենը մեկ ամիս առաջ նույն Արմեն Սարգսյանը հայտարարել էր, որ պահանջում է կառավարության ու վարչապետի հրաժարականը։ Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյան-Արմեն Սարգսյան հանդիպումը, իրականում, այնքան էլ բարիդրացիական մթնոլորտում չի անցել։ Մեզ ասացին՝ հանդիպման նախաձեռնությունը եղել է Փաշինյանինը, նա է խնդրել նախագահին՝ հանդիպել իր հետ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը։ Ուշագրավ է, որ անցյալում ճիշտ հակառակ իրավիճակն էր․ Փաշինյանն ուղղակի բոյկոտում էր Արմեն Սարգսյանին՝ չէր հրավիրում Անվտանգության խորհրդի նիստերին եւ շատ հազվադեպ էր արժանացնում իր հյուրընկալությանը։ Այս հանդիպումը տեղի է ունեցել չեզոք գոտում, այսինքն՝ Արմեն Սարգսյանը Փաշինյանին չի ընդունել նախագահականում, կառավարություն էլ չի գնացել։ Հանդիպումը տեւել է բավականին կարճ՝ մոտ 30 րոպե, եւ ավարտվել է թեյախմությամբ, քանզի նախագահը մերժել է Փաշինյանի՝ միասին ընթրելու առաջարկը։ Բովանդակային առումով լուրջ քննարկում տեղի չի ունեցել, ըստ մեր աղբյուրի, նախագահը կրկին խոսել է այն մասին, որ միակ ելքը Փաշինյանի հրաժարականն է ու նոր՝ ազգային համաձայնության ժամանակավոր կառավարության ձեւավորումը»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ ներկայացուցիչները տարբեր առիթներով բողոքում են, որ թեև ընդդիմադիր կուսակցությունների միավորումը կոչվում է 17-ի ֆորմատ, սակայն կազմակերպչական աշխատանքների մեծ մասը ստիպված են իրենք իրականացնել: Մյուսները կամ մարդկային ու ֆինանսական ռեսուրս չունեն, կամ էլ ունեցած ռեսուրսը ոչ ամբողջական են կիրառում: Դաշնակցականները բողոքում են, որ պատճառը անձնական ամբիցիաներն են, քանի որ որոշ կուսակցական առաջնորդներ համարում են, որ իմաստ չունի ավելի մեծ մարդկային և ֆինանսական ներդրում ունենալ, եթե իրենց ազդեցությունը որոշումների կայացման գործում ավելի փոքր է»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովի մշտական նիստում կքննարկվի «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի նախագծերի փաթեթը: 2019-ի հակակոռուպցիոն ռազմավարությամբ որոշվել էր, որ պետք է ստեղծվի հակակոռուպցիոն մեկ մարմին, որի ստեղծմամբ էլ մյուս բոլոր մարմիններում՝ Ազգային անվտանգության ծառայությունում, Հատուկ քննչական ծառայությունում, Քննչական կոմիտեում եւ Պետեկամուտների կո­միտեում, պետք է կրճատվեն կոռուպցիոն հանցագործություններ քննող հաստիքները եւ փոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Իսկ այժմ մի քանի հետաքրքիր փաստ ներկայացնենք նախագծից․ կենտրոնի աշխատակիցների քանակը լինելու է մոտ 150, այդ թվում՝ առնվազն 30 քննիչ ու 60 օպերլիազոր: Հակակոռուպցիոն կենտրոնի ստեղծման համար կառավարությունը երեկ 8 միլիարդ 203 միլիոն դրամ հատկացրեց, որը նախատեսված է ծախսել 2021-2023 թվականներին, եւ որից մոտ 5,1 միլիարդը՝ աշխատավարձի, կոմունալ եւ գրասենյակային ծախսերի, ավելի քան 5 միլիարդը՝ շենքային պայ­մանների, 285,5 միլիոնը՝ տեխնիկական հագեցվածության, իսկ 192 միլիոն դրամն էլ՝ տրանսպորտային հագեցվածության համար: Կոմիտեի աշխատա­կիցների աշխատավարձն էլ մոտավոր կկազմի 650 հազար՝ առանց հարկերի, կոմիտեի նախագահինը՝ 700 հազարի չափ: Համեմատության համար նշենք, որ այսօր ԱԱԾ-ում հակակոռուպցիոն գործերով զբաղվող քննիչը ստանում է 300 հազարից պակաս աշխատավարձ՝ հարկերը հանած, այսինքն՝ ստեղծվելու է քննիչների մեջ անհավասար մրցակցային միջավայր: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նորաստեղծ քննչական մարմինը կղե­կավարի 28-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով անակնկալ ազատվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ այժմ Քննչական կոմիտեի փոխնախագահն է»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելուց հետո ԲՀԿ-ն նոր թեկնածու չի առաջադրի, քանզի գործընթացը հակասահմանադրական է համարում: ԼՀԿ-ն եւ ԲՀԿ-ն դիմել են ՍԴ՝ վիճարկելու «Իմ քայլի» որոշումը: Մինչ ՍԴ որոշումը կլինի, հանձնաժողովի ղեկավարումը կանցնի իշխող խմբակցությանը: Չնայած Դոնթի բանաձեւով հանձնաժողովը ԲՀԿ քվոտային է պատկանում, բայց «ԱԺ կանոնակարգ» օրենքով՝ այդ իրավունքն անցնում է ամենամեծ խմբակցությանը: Մեր տեղեկություններով՝ քննարկում են Մարիա Կարապետյանի թեկնածությունը, ով տեւական ժամանակ «փորում» էր Զոհրաբյանի ոտքի տակ, նրա դեմ ստատուսներ գրում, ելույթներ ունենում»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ կամ նախագահ դառնալու լուրը դատական համակարգում տհաճ խոսակցությունների պատճառ է դարձել: Տարբեր դատարանների դատավորներ հավաքվել եւ քննարկել են այն հարցը, թե ինչու է Գագիկ Ջհանգիրյանը խնդիր դրել իր առջեւ մտնել ԲԴԽ, եւ ինչպես է իշխանությունը նրան հանձնարարել ԲԴԽ-ին իր բուռը հավաքել ու «լուծել վնգստացողների» հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթին դատավորների հավաքից ու խոսակցությունից մանրամասներ են հայտնի դարձել: Պարզվում է՝ «վնգստացողների» հարցերը լուծելու համար իշխանությունները որոշել են նաեւ օրենքը շրջանցել։ Մասնավորապես, դատավորները առաջ են քաշել Ջհանգիրյանի տարիքի հարցը: Դատական օրենսգրքի 80-րդ հոդվածի 9-րդ կետը, որը նկարագրում է ԲԴԽ անդամներին ներկայացվող պահանջները, հաստատում է, որ Ազգային ժողովի կողմից որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամ չի կարող ընտրվել այն անձը, որն ունի օրենքով դատավոր նշանակվելու համար սահմանված որեւէ սահմանափակում: Նույն օրենսգրքի 97-րդ հոդվածը, որը սահմանում է դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները, հենց 1-ին կետով նշում է, որ դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկվելու համար որակավորման ստուգմանը կարող են մասնակցել 25-60 տարեկան, ընտրական իրավունք ունեցող անձինք:


Իսկ, ահա, Գագիկ Ջհանգիրյանը ծնվել է 1955 թվականին եւ 66 տարեկան է, այսինքն՝ 6 տարի մեծ է պահանջվող տարիքային շեմից։ Ստացվում է, որ Գագիկ Ջհանգիրյանը դատավոր չէ, իսկ ԲԴԽ անդամի կարգավիճակը հավասարեցված է դատավորի կարգավիճակին, սակայն, փաստորեն, նա դատավոր էլ չի կարող ընտրվել տարիքային սահմանափակման պատճառով: Ուստի ելքը մնում է այն, որ ԱԺ-ն՝ իր գրպանային մեծամասնությամբ, Ջհանգիրյանի համար օրենք պիտի փոխի։ Սա դատավորները համարել են անթույլատրելի եւ նախկիններից չտարբերվող քայլ, ուստի որոշել են սպասել՝ հասկանալու համար, թե ինչ քայլերի կգնան քաղաքական իշխանությունները հանուն Գագիկ Ջհանգիրյանի: Դատավորներից շատերն էլ նաեւ հիշել են Մատաղիսի հայտնի գործը եւ նշել, թե ինչպես է նախկին զինդատախազը դատավորներին իր բուռը հավաքելու, երբ դատավորները շատ լավ գիտեն նրա «կարած» գործերի մասին: Ինչեւէ, հավաքի վերջում դատավորները կարծիք են հայտնել, որ ո՛չ Գագիկ Հարությունյանին, ո՛չ Ռուբեն Վարդազարյանին չի հաջողվել իրենց «կանոններ թելադրել կամ բուռը հավաքել», ուստի Գագիկ Ջհանգիրյանը թող այդ «հովերով» չգա, քանի որ դա նրան եւս չի հաջողվի: Հավելենք, որ այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամները խորհրդարանում կհանդիպեն Ջհանգիրյանին եւ կքննարկեն նրա թեկնածության հարցը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանը պատերազմից հետո հրաժարական էր տվել: Եվ մայր բուհն այս պահին ո՛չ ընտրված ռեկտոր ունի, ո՛չ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Տարվա վերջին օրերին վարչապետի հրամանագրով փոփոխություններ կատարվեցին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավար Վարագ Սիսեռյանին փոխարինեցին նոր ղեկավարով՝ Բագրատ Բադալյանով, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վ. Պապիկյանին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանով, Հանրայինի նախկին տնօրեն Արմեն Սարգսյանին՝ նոր տնօրեն Հովհաննես Մովսիսյանով, հոգաբարձուների խորհրդի նախագահ Գեւորգ Մուրադյանին՝ Հայաստանի ֆոնդային բորսայի ՏՏ բաժնի ղեկավար Ավետիք Քերոբյանով։ Վերջինս menu.am-ի սեփականատեր, այժմ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եղբայրն է: Զավեշտն այն է, որ այս իշխանություններն իրենց հատուկ ոճով երկու նորանշանակ անդամներին՝ Մովսիսյանին ու Քերոբյանին էլ խոստացել են հոգաբարձուների խորհրդի նախագահ դարձնել: Ի դեպ, Քերոբյանին այդ պաշտոնում ընտրվելու հարցում խոստացել է աջակցել ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, իսկ Մովսիսյանին հովանավորում է Աննա Հակոբյանը:  Համալսարանականները զայրացած են ու վստահեցնում են, որ ոչ մեկն էլ չի ընտրվելու՝ բավական է համալսարանը ներքաշեն իրենց իշխանական գզվռտոցների մեջ, ԵՊՀ-ն որբի գլուխ չէ, որ համալսարանի հետ կապ չունեցող մարդկանց փողոցից բերեն՝ ղեկավար կարգեն: Իսկ հոգաբարձուների խորհրդի նիստի հստակ օր դեռեւս նշանակված չէ, այս կամ հաջորդ շաբաթվա վերջին կհրավիրեն, որ ընտրեն հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ քարտուղար, նաեւ լսեն ռեկտորի ԺՊ-ի տարեկան հաշվետվությունը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է Եռաբլուր զինվորական պանթեոնին օրենքով տալ հուշահամալիր պետական հիմնարկի կարգավիճակ եւ ընդգրկել Հայաստանի պետական արարողակարգում՝ որպես օտարերկրյա հյուրերի այցելության պաշտոնական վայր։ Ինչպես հայտնի է, մինչ օրս մեր երկրի հյուրերը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր են այցելում։ «Առաջարկվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ վերը նշված տրամաբանությունը պետք է գործի նաեւ արցախյան 2 պատերազմներում իրենց կյանքը Հայաստանի անկախության համար նվիրաբերած հերոսների հիշատակը խորհրդանշող կոթողների առնչությամբ»,- նշված է օրերս շրջանառության մեջ դրված նախագծում: Սա միանգամայն տեղավորվում է ՀՀ իշխանությունների՝ Հայոց ցեղասպանությունը մեր արտաքին քաղաքական օրակարգից հանելու եւ պոպուլիզմի տրամաբանության շրջանակներում»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սոթքի հանքի տնօրինությունը հաստատել է, որ հանքում կրճատումներ են: Չի բացառվում, որ շատ շուտով տնօրինություն, որպես այդպիսին, չլինի, քանի որ հանքը չի շահագործվում, այն հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Հանքի սեփականատերերը ռուսներ են, և մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը ամեն ինչ անում է սեփականատիրոջ փոփոխություն թույլ չտալու համար: Ըստ մեր աղբյուրի՝ հանքավայրը և ռուսական սեփականություն հանդիսացող տեխնիկան հսկում են ինչպես ռուս, այնպես էլ ադրբեջանցի զինվորականներ»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծը: Օրենքի հիմնավորման մեջ նշվում է, թե ընդունման պարագայում այն հնարավորություն կտա վերացնել 2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության, ռազմական դրության եւ սահմանված կարանտինային ռեժիմի բացասական հետեւանքները։ 2020 թվականին հայտարարված արտակարգ դրության, սահմանված կարանտինային ռեժիմի եւ ռազմական դրության հետեւանքով բնակչության մի շարք խմբեր հայտնվել են սոցիալապես խոցելի վիճակում։ Ավելին, հանրային իրավական դրամական պահանջի հիման վրա կատարողական վարույթի հարուցմամբ կիրառվող հարկադրանքի միջոցները լրացուցիչ անհարմարություններ եւ, ի դեմս կատարողական գործողությունների կատարման ծախսի, ֆինանսական նոր ծանրաբեռնվածություն են առաջացնում պարտապանների համար։ Նախագծով առաջարկվում է՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մի շարք հոդվածներով նախատեսված իրավախախտումների համար նշանակված տուգանքի գումարի առնվազն 50 տոկոսը տուգանք նշանակելու մասին որոշումը ստանալուն հաջորդող օրվանից օրենքով սահմանված ժամկետում կամովին վճարելու դեպքում իրավախախտում կատարած անձանց նկատմամբ նշանակված տուգանքի վճարման պարտավորությունը համարել պատշաճ կատարված. օրենքի գործողությունը նշանակված տուգանքի առնվազն 50 տոկոսը սահմանված ժամկետում վճարելու դեպքում տարածել նաեւ մինչ օրենքի ընդունումը կայացված վարչական ակտերի վրա»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում: Նրանք առաջարկում են Հաշվեքննիչ պալատին իրավունք ընձեռել ստուգումներ իրականացնել այն մասնավոր ընկերություններում, որոնք պետական երաշխավորությամբ վարկեր կամ դրամաշնորհներ են ստացել: Բացի այդ, պատգամավորներն առաջարկում են «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ հաշվեքննողներին հասանելիություն ապահովել հաշվեքննվողների անձնական տվյալներին»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում «Յուքոմ» ընկերությունում լուրջ կրճատումներ են սպասվում: Ըստ մեր տեղեկությունների՝ տնօրինությունը աշխատակիցներին ասել է, որ պետք է կրճատումներ իրականացվեն, որպեսզի այդ աշխատավարձերից կուտակած գումարներով ներդրումներ իրականացվեն ընկերությունում։ Այսինքն՝ «Յուքոմը» ներդրումներ է անում աշխատակիցների հաշվին։ Շատ աշխատակիցներ տարեվերջին ու տարեսկզբին հայտնվել են անելանելի վիճակում, անակնկալ ձեւով տեղեկացել են, որ առաջիկայում զրկվելու են աշխատանքից: Ինչո՞ւ են սեփականատերերը նման զավեշտալի որոշում կայացրել։ Երեկ՝ ողջ օրվա ընթացում, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս տեղեկատվության շուրջ զրուցել «Յուքոմ» ընկերության պատասխանատու աշխատակիցների հետ: Մեզ ընկերության ընդհանուր գրասենյակից հեռախոսահամար փոխանցեցին ու հայտարարեցին, թե իրենք են միայն պատասխանատու մեր հարցերին պատասխանել, սակայն ողջ օրվա ընթացքում մեր հեռախոսազանգերին ոչ ոք չպատասխանեց: Այնպիսի տպավորություն էր, թե «Յուքոմը» փակ է։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/79461

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel