Մամուլ. Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վիտալի Բալասանյանը

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է բանակաշինության, անվտանգության ու Արցախում ստեղծված իրավիճակի հետ կապված հարցեր: Մեր աղբյուրները նաեւ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյան-Վիտալի Բալասանյան հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստանում եւ Արցախում ստեղծված քաղաքական իրավիճակը, դրանից դուրս գալու հնարավոր ելքերը: Մենք արդեն երկու օր է՝ փորձում ենք այս տեղեկությունը ճշտել երկու կողմերից էլ: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանը երկու օր է՝ մեր հեռախոսազանգերը թողնում է անպատասխան: Իսկ, ահա, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը մեր հարցին պատասխանեց ընդամենը մեկ նախադասությամբ՝ հերքելով, որ հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ: «Չեմ հանդիպել», – ասաց նա՝ հրաժարվելով այլ հարցերի պատասխանել: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեկտեմբերի 2-ին ստորագրված հրամանագրի համաձայն է Վիտալի Բալասանյանը նշանակվել Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար: Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարն էր 2016 թվականի նոյեմբերից մինչեւ այս տարվա հունիս։ Արցախում նախագահական ընտրություններից հետո անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվեց Սամվել Բաբայանը, ով այդ պաշտոնից ազատվեց նոյեմբերի 16-ին՝ սեփական դիմումի համաձայն»:


«Իրատես» թերթը գրում է. «Այժմ, երբ շատ է քննարկվում խորհրդարանական մեծամասնության՝ «Իմ քայլի» ներկայացուցիչների մանդատից հրաժարվելու կամ խմբակցությունից դուրս գալու հարցը, որոշ պատգամավորներ ընդունում են՝ մանդատն իրենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ընծայել: Թեեւ նրանք, ովքեր դուրս են եկել խմբակցությունից, լրագրողների հետ զրույցում վստահեցնում են, որ դռնեդուռ ընկած՝ համոզել են ընտրողին, բայց խմբակցության ներսում տրամադրություններն այլ են: «Իրատեսը» օրեր առաջ գրել էր, որ իշխող մեծամասնության ներսում մեկ տասնյակից ավելի մանդատավոր պահանջում է Փաշինյանի հրաժարականը, բայց դրան նպաստող գործողությունները որեւէ կերպ տեսանելի չեն: Թեեւ մեր զրուցակիցը վստահեցնում էր, որ սուր հարցեր են բարձրացնում, ու խմբակցությունից դուրս չգալն իրենց բնավ չի կաշկանդում, բայց պարզից էլ պարզ է՝ խմբակցության ղեկավարները բոլորի առջեւ հստակ պահանջ են դրել՝ կա՛մ մանդատը վայր են դնում ու տեղը զիջում նոր՝ թիմին դեմ չգնացող հերթական քայլականին, կա՛մ համակերպվում իրողություններին: «Իրատեսի» հետ զրույցում իշխանական պատգամավորներից մեկն անկեղծացավ. «Իսկ այդ մանդատն ո՞վ է տվել, իրե՞նք են վաստակել: Գրեթե բոլորը դա ուղղակի նվեր են ստացել Փաշինյանից: Նրա անվան տակ են քվե ստացել, նրա անվան տակ՝ քարոզարշավ իրականացրել, մարդկանց ասել՝ ընտրելով մեզ՝ Նիկոլին եք ընտրում: Հիմա ինչպե՞ս են ասում, թե մարդիկ իրենց ճանաչելով են հօգուտ «Իմ քայլի» քվեարկել: Դա ուղղակի աբսուրդ է: Գնում են, բարով գնան, բայց խմբակցությունից դուրս գալն ուղղակի դավաճանություն է թե՛ թիմի, թե՛ վարչապետի նկատմամբ: Ես եղել եմ ու մնալու եմ նրա կողքին, մի տոկոս անգամ չեմ երկմտում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մնացել է օդում կախված։ Թեեւ պատերազմից հետո Փաշինյանը, ենթարկվելով մի քանի պատգամավորների «շանտաժին», թե կմիանան անվստահություն հայտնողների բանակին, եթե ԱԽՔ-ին ազատի, նրան չազատեց պաշտոնից, սակայն իշխանական աղբյուրները պնդում են, որ Գրիգորյանի պաշտոնանկությունը հասունանում է։ Սորոսական պատգամավորների պահանջով այդ հարցի լուծումն ընդամենը հետաձգվել է, բայց չի փակվել։ Հիմա, երբ Փաշինյանին հաջողվել է «Իմ քայլում» որոշակի կայունություն հաստատել, նա այլեւս չի վախենում այդ մեկ տասնյակի չափ պատգամավորներից։ Արմեն Գրիգորյանին խաղից հանելու ծրագրի շրջանակում անցած շաբաթ «Իմ քայլը» նրան հրավիրել է ԱԺ եւ փակ նիստում հորդորել՝ ինքնակամ հրաժարական ներկայացնել, քանի որ նա եւս տապալել է իր գործառույթները եւ չի իրականացրել այն, ինչ պետք է աներ ի պաշտոնե: Իսկ երեկ, երբ հայտնի դարձավ, որ Սյունիքի Որոտան եւ Շուռնուխ համայնքներում, ինչպես Փաշինյանն ասաց՝ «ցավոտ» գործընթաց է գնում, Փաշինյանի գրպանային պատգամավորներից մեկը պատասխանատվության սլաքներն ուղղեց ԱԽՔ-ի կողմը՝ դժգոհելով պետական մարմինների եւ մասնավորապես ԱԽՔ-ի անգործությունից ու հող պատրաստելով այս պաշտոնանկության համար»:


«Իրատես» թերթը գրում է. «Ժողովուրդը լավ խոսք ունի. «Երկաթը տաք-տաք են ծեծում»։ Ընդդիմությունը կորցրեց Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճիշտ ժամանակը, ու, դրանից օգտվելով, այսօր իշխանությունն է անցել հակահարձակման։ Այսօր ամեն ինչ ընդդիմության դեմ է աշխատում՝ եղանակային պայմանները, իշխանության «ֆեյքերի» նոր թափով գործի լծվելը, ընդդիմության առաջնորդների հանդեպ մեծ թափ ստացած վարկաբեկումները։ Ավելին, Փաշինյանն այնքան հանգիստ է զգում իրեն, որ իր աղանդավորական ընտրազանգվածով պատրաստում է հարձակվելու Մայր աթոռի վրա։ Մյուս ուղղություններով էլ շարունակվում են փաշինյանական «օպերացիաները». իրավապահ ողջ համակարգը լծվել է պատժիչ գործողություններ իրականացնելուն, հիմնականում իրենց հողը պաշտպանողների դեմ։ Դավաճանական ակտից հետո «դարան մտածները» արդեն կատարվածն իբր արդարացնող թեզերով ողողում են համացանցը, լրատվական դաշտը եւ հերթական անգամ լվանում ուղեղները։ Իսկ այս ամենի դեմ ընդդիմությունը շատ թույլ քայլերով է պայքարում։


Եթե Արցախը փաթեթով թշնամուն նվիրելուց հետո ընդդիմությունը չկարողացավ անմիջապես հեռացնել Փաշինյանին, հիմա Սյունիքը կամաց-կամաց զիջում են, հանրային մեծ ըմբոստությու՞ն է սպասում, այն էլ այսպիսի եղանակային պայմաններում։ Կապիտուլյացիայի հաջորդ օրերին ընդդիմությունը մարդաշատ մեծ երթեր ու հանրահավաքներ էր անում, սակայն հենց ընդդիմության ոչ արմատական քայլերի պատճառով նոսրացան ցուցարարների շարքերը։ Ընդդիմությունը չի ցանկանում հակասահմանադրական ճանապարհով գնալ։ Ցույց տվեք այսօրվա իշխանության որեւէ գործողություն, որն ինչ-որ օրենք, սահմանադրական իրավունք չի խախտել։ Նիկոլ Փաշինյանն անօրինական եղանակներով բռնազավթեց իշխանությունը եւ շարունակեց աղաղակող օրինախախտումներով 2,5 տարի պաշտոնավարել։ Այս մարդը չի կարող օրինական ճանապարհով հեռանալ, որովհետեւ երբեք բանի տեղ չի դրել օրենքը։ Որքան էլ անցնցում հեռանալու բարոյախրատական ելույթներ ունենաք, կոչեր հղեք նրան, միեւնույն է, տեղ չի հասնելու, որովհետեւ Փաշինյանը իշխանությունը վերցնելու եւ պահելու միայն անօրինական ճանապարհը գիտի։ Եթե ընդդիմությունը մտածում է, որ արմատական քայլերով իշխանության հեռացումը երկրի վարկանիշին կվնասի, խնդիրներ կստեղծի Հայաստանի համար, պիտի հանգիստ լինի. Հայաստանը վաղուց ոչ վարկանիշ ունի, ոչ էլ ինչ-որ մեկը նրան բանի տեղ է դնում։ Ինչ վերաբերում է խնդիրներին, խեղդվող երկիրը միայն մեկ խնդիր ունի՝ փրկվել խեղդվելուց»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սարգիս Հովհաննիսյանը նշանակվեց ԱԱԾ Պետական պահպանության ծառայության պետ։ Նա ամիսներ առաջ նշանակվել էր ՊՊԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար, թեեւ այս ծառայությունում էր աշխատում դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից։ Նրան օրեր առաջ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհակալագիր տվեց։ Մենք տեղեկացանք, որ նշանակման նախօրեին միջադեպ է եղել՝ ողջ աշխատակազմի աչքի առաջ Հովհաննիսյանն ապտակել է նույն ծառայության «Ալֆա» խմբի պետին՝ փոխգնդապետ Արմեն Ավակիմովին։ Պատճառը եղել է այն, որ Ավակիմովը նրան «չեստ» չի տվել, քանի որ արդեն ազատված է եղել աշխատանքից։ Ավելի ճիշտ՝ տեղափոխվել է ԱԱԾ դպրոց։ Իսկ նախօրեին գնացել է հին աշխատավայր՝ վերջնահաշվարկը ստանալու, այդ ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը։ Մեզ հետ զրույցում Ավակիմովը հաստատեց, որ տեղափոխվել է այլ աշխատանքի, եւ հրաժարվեց հարցերի պատասխանելուց․ «Եկեք՝ ես Ձեր հարցերին չպատասխանեմ, դրա անհրաժեշտությունը չկա»։ Երբ շարադրեցինք հարցը՝ միջադեպի հետ կապված, ասաց․ «Եթե պետք լինի, որ ինչ-որ բան գրվի, ես կկապվեմ Ձեզ հետ, կպատմեմ»։


«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքում սահմանազատման անհասկանալի ու անօրինական գործընթացը շարունակվում է, ադրբեջանցիներն արդեն զինվորներ են տեղակայում, պաշտպանական կառույցներ՝ բլինդաժ ու դիրք են կահավորում։ Որոտան գետի ձախ ափին Ադրբեջանի դրոշն է ծածանվում։ Այդ դիրքից նրանց նշանառության տակ են հայտնվել «Տաթեւ» ՀԷԿ-ը, Գորիս-Կապան ճանապարհի 4 կմ երկարությամբ հատվածը եւ Որոտան համայնքը։ Որոտանի տներից մեկն անցել է հակառակորդի տիրապետության տակ, տունը պատկանում էր Որոտանի գյուղապետի եղբորը։ Մեզ հետ զրույցում Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանն ասաց, որ իր եղբորը երեկ չեն թողել մտնել տուն․ «Ժամկետ են դրել, ռուս խաղաղապահներն են այստեղ, բայց ասեմ՝ գյուղից մի երեխա դուրս չի եկել, մարտական ենք տրամադրված, մեր հողը պիտի պահենք, թուրքը թող վախենա»։ Բացի դրանից, նաեւ այգեգործական տարածքներ են անցնում թշնամուն՝ «մարդիկ տներ էին կառուցում, խաղողագործությամբ զբաղվում, տնտեսություն վարում, ամբողջն իրենց է մնում»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի, հավանաբար, ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի։ Կառավարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար ամսական գանձվող 1000 դրամները բարձրացնել 1500-ից մինչեւ 15 հազար դրամ՝ ըստ աշխատավարձի չափի։ Մինչեւ 100 հազար դրամ եկամտի դեպքում՝ 1500 դրամ, 100 հազարից մինչեւ 200 հազարի դեպքում՝ 3 հազար, մեկ միլիոնից ավելիի դեպքում՝ 15 հազար։ Կառավարության հիմնավորմամբ՝ նոր առաջարկը հիմնադրամի շահառուների թվի կտրուկ ավելացմամբ է պայմանավորված։ Դեռ անցած ամիս կառավարությունն առաջարկում էր բոլոր աշխատող քաղաքացիներից, անկախ աշխատավարձի չափը, 1000 դրամի փոխարեն 3 հազար գանձել, սակայն ըստ ամենայնի հասկացան, որ դա անարդար մոտեցում է, եւ դժգոհություն կբարձրանա։ Իսկ այսօր ԱԺ-ում տեղի կունենա աշխատանքային քննարկում, որը նախաձեռնել է ԲՀԿ-ն։ «Սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի, առկա խնդիրների, լուծման ուղիների, սահմանների ճշգրտման, պահպանության եւ անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ» թեմայով քննարկմանը ներկա կլինեն սահմանամերձ գյուղերի համայնքապետեր, որոնք կբարձրաձայնեն հետպատերազմյան իրավիճակի մարտահրավերների ու խնդիրների մասին»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 7.947 մլրդ դոլար: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների՝ մեկ ամսում՝ նոյեմբերի ընթացքում, պետական պարտքը նվազել է մոտ 29 մլն դոլարով։ Իսկ տարեսկզբի համեմատ պետական պարտքն ավելացել է 606 մլն 900 հազար դոլարով։ Ի դեպ, ըստ որոշ կանխատեսումների՝ այս տարեվերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 8.850 մլրդ դոլար, իսկ 2021 թվականի վերջում՝ 9.215 մլրդ դոլար: Նման կանխատեսումներ առկա են Հայաստանի հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի հիմքում: Բացի այս, կանխատեսվում է նաեւ, որ հաջորդ տարի ավելանալու է պետական պարտքը, ըստ այդ կանխատեսումների՝ 365 մլն դոլարով: Այս ընթացքում գործադիրը ներգրավելու է նոր արտաքին վարկեր ու ներքին պարտք՝ զուգահեռաբար մարելով նախկինում ունեցած պարտավորությունները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտաքին պարտքը 6 մլրդ դոլար է, որը 34.6 մլն դոլարով ավելացել է՝ հոկտեմբերի համեմատ: Այս տարվա նոյեմբերի վերջի դրությամբ ներքին պարտքը նվազել է 63.5 միլիոնով»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականը ծանր տարի էր աշխարհի եւ ամենից շատ Հայաստանի համար: Եթե այլ երկրներ փորձում էին հաղթահարել կորոնավիրուսային համավարակը միայն, ապա Հայաստանի ու Արցախի դուռը թակեց նաեւ դաժան պատերազմը: Աշխարհը փոթորկած կորոնավիրուսը ստիպեց շատ երկրներին մուտք ու ելքի, ներսում շրջելու սահմանափակումներ կիրառել՝ փորձելով քչացնել վարակի տարածումը: Հայաստանն այդ առումով բացառություն չէր: Հայաստանում կորոնավիրուսային առաջին վարակի դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ին: Դրանից հետո վեց ամիս շարունակ Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն, ապա եւս վեց ամիս կարանտին հայտարարվեց, որն էապես չէր տարբերվում նախորդից: Արդեն սեպտեմբերի 27-ից բոլորը, մոռանալով կորոնավիրուսի համավարակի եւ դրա հետեւանքների մասին, լծվեցին հայրենիքի պաշտպանության գործին: 44-օրյա պատերազմն ավելի ծանր հետեւանքներ թողեց Հայաստանի եւ Արցախի համար: Նոյեմբերի 21-ի հավելվածում առաջին անգամ պաշտոնապես ներկայացվել է ադրբեջանական վերահսկողության տակ անցած Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը։


Ըստ այդ ցանկի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների թիվը 121 է, որոնցից 52-ը Քաշաթաղի շրջանում են, 29-ը՝ Հադրութի շրջանում, 16-ը՝ Շահումյանի (Քարվաճառի) շրջանում, 8-ական՝ Մարտակերտի եւ Ասկերանի շրջանում, 6-ը՝ Մարտունու շրջանում, եւ 2-ը՝ Շուշիի շրջանում։ Այս ցանկը հնարավորություն է տալիս հասկանալ, թե Արցախի որ բնակավայրերն են անցել ադրբեջանական կողմին եւ որոնք են մնացել հայկական վերահսկողության տակ։ Այս պատերազմի ժամանակ ադրբեջանական զինուժը գրավել է Մարտակերտի շրջանի հյուսիսարեւելյան հատվածում գտնվող երկու գյուղ՝ Թալիշը եւ Մատաղիսը։ Հադրութի շրջանում բնակվում էր մոտ 12,000 մարդ, բոլոր համայնքները անցել են ադրբեջանական վերահսկողության տակ՝ բացառությամբ երկուսի՝ Խծաբերդի եւ Հին Թաղերի: Շուշիի շրջանում ադրբեջանական վերահսկողության տակ է մնում Շուշի քաղաքը եւ Քարին տակ գյուղը։ Ասկերանի շրջանի հարավում՝ Շուշիի եւ Մարտունու շրջանների միջեւ ընկած հատվածում, Ադրբեջանին են անցել Ավետարանոց, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մադաթաշեն, Սղնախ եւ Մոշխմհատ համայնքները։ Իսկ Մարտունու շրջանի հարավային մասում՝ Հադրութի շրջանի հարեւանությամբ, հինգ գյուղ է անցել Ադրբեջանին՝ Ջիվանի, Շեխեր, Զարդանաշեն, Սարգսաշեն եւ Թաղավարդ։ 2021 թվականը պետք է լինի 2020 թվականի հետեւանքների վերացման տարի: Պետք է Հայաստանը, քաղաքական ուժերը, բնակչությունը համատեղ ուժերով կարողանան դուրս գալ իրավիճակից եւ երկիրը կրկին չտանեն ցնցումների: Օր առաջ երկրում հանգիստ իրավիճակը, լարվածության վերացումը կարող է բերել դրական փոփոխությունների, որի կարիքը կա այս տարվա իրադարձություններից հետո»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/78982

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel