Ո՞վ, ինչքա՞ն և ինչի համար. արևմտյան ՀԿ-ների ֆինանսավորումը և նպատակները

«Ժողովրդի ձայնը» փորձագիտական ակումբը ներկայացրեց հերթական բացահայտումների շարքը, թե Հայաստանում գործող և արևմտյան ֆինանսավորում ունեցող հասարակական կազմակերպությունները ինչպիսի ազդեցություն ունեն ներքաղաքական զարգացումներում ու հատկապես վերջին շրջանում ինչ դերակատարություն են ունեցել:

«Մենք մշտապես նշել ենք այն մասին, թե որտեղից են ֆինանսավորվում այդ կազմակերպությունները, և այդ գործընթացը եղել է տարիներ շարունակ: Հիմնվել ենք այն բաց աղբյուրների հղումների վրա, որոնք ներկայացվել են հենց այդ կազմակերպությունների կողմից: Սակայն մենք բացահայտել ենք, որ այդ կազմակերպությունները ամբողջ ծավալով ու ճշմարիտ չեն ներկայացրել ստացված ֆինանսավորման ծավալները, այլ ընդամենը փոքր մասը: Իսկ նման պնդման համար հիմք է հանդիսացել ամերիկյան հեղինակավոր Dun&Bradstreet աղբյուրը, որն էլ ներկայացնում է իրական ծավալների ողջ պատկերը» ,- ասաց ակումբի փորձագետ Արման Ղուկասյանը:

Փորձագետները կանգ առան նման ամենաակտիվ 40 կազմակերպությունների վրա, որոնք գործում են Հայաստանում, որոնք, ըստ Ղուկասյանի, տարեկան ստանում են 1-2 մլն դոլար ֆինանսավորում: Մինչդեռ հաշվետվությունում ներկայացվում է 200-300 հազար դոլար տարեկան ծախս.

«Ոչ միայն ծախսն է ավելին, այլև նպատակն են այլ՝ այդ դրամաշնորհների զգալի մասը չի ներկայացնում, թե ի՞նչ նպատակներով է տրամադրվում: Օրինակ, Հայաստանում հայտնի է Սորոսի հիմնադրամը, բայց դա ընդամենը այս վտանգավոր գործընթացների երևացող գագաթն է միայն և իրականում միայն Սորոսի հիմնադրամը չէ, որ խնդիր է մեր երկրի անվտանգության համար: Կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են USAID-ի կողմից և բոլորի նպատակը մեկն է՝ քանդել պետությունը և պետականությունը, դարձնել տվյալ պետությունը խամաճիկ, վերահսկվող, այդ թվում և վերահսկվող հասարակությամբ: Այսինքն, սրանք կոնկրետ քաղաքական նպատակներ հետապնդող դրամաշնորհներ են՝ երկրներին ծնկի բերելու, օկուպացնելու և տանելու այն ուղղությամբ, որն անհրաժեշտ է»,- ասաց Ղուկասյանը:

Կոնկրետ Հայաստանում, ընդգծեց նա, այդ կազմակերպությունների գործունեությունն ուղղված է պետական ու ազգային շահի դեմ. օրինակ, տարիներ շարունակ քարոզվել է, որ թուրքերի հետ պետք է եղբայրություն անել, որ ՌԴ-ն մեր դաշնակիցը չէ և պետք է հարաբերությունները խզել, և պետք է տոլերանտ լինել տարատեսակ այլասերությունների նկատմամբ:

«Դրանց գլխավոր նպատակն է, որ հայը դադարի լինել հայ, կորցնի իր ինքնությունը, գենետիկ կոդը: Եվ նույն Դանիել Իոաննիսյանը, Արթուր Սաքունցը, Լևոն Բարսեղյանը և նրանց ընկերները զբաղված են պետությունը քանդելով: Եվ իրենք ստում են իրենց հաշվատվություններում, թաքցնելով իրական դրամաշնորհների չափը և մենք ուզում ենք հարց ուղղենք՝ ինչո՞ւ եք ստում: Գուցե այն պատճառով, որ այդ կլորիկ գումարները տրվել են մեր երկրի ներքին գործերին միջամտելու, պետությունը ներսից կազմաքանդելու, ներքաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու համա՞ր: Ավելին՝ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ իշխանության ներսում այս ամենի ֆինանսական հոսքերի «փայատերներ» կան»,- հավելեց նա:


Փորձագետ Ծովինար Կոստանյանն էլ նշեց, որ շատ կազմակերպություններ, որոնց մասին է խոսքը, իրենց իրական  գործունեությունը քողարկում են տարբեր բարձր գաղափարների անվան տակ՝ մարդու իրավունքների պաշտպանություն, ԼԳԲՏ համայնքի հանդեպ տոլերանտություն, կանանց իրավունքներ և այլն: Սակայն իրականում այս ամենի տակ միջամտությունն էր քաղաքական գործընթացներին, որի իրավունքը, համաձայն կանոնդարության, ՀԿ-ները չունեն.


«Այս ամենի փոխարեն տարիներ շարունակ փորձեր են արվել կազմաքանդել հայ-ռուսական հարաբերությունները, խարխլել ազգային արժեքները, թուլացնել եկեղեցին: Այս ամենն արվել է կեղծ թեզերը հասարակություն ներմուծելու և դրանց շուրջ կեղծ օրակարգ կառուցելու հիմքով: Այսօր էլ դա շարունակվում է և ամենաակտիվ թեզը, որ շրջանառվում է այն է, թե Արցախյան վերջին պատերազմի պարտությունը ռուս-թուրքական գաղտնի պայմանավորվածության հետևանք է: Եվ այսօր էլ այդ կազմակերպությունները առաջարկում են խափանել մեր հարաբերությունները ՌԴ հետ և նայել դեպի Արևմուտք: Բայց այդպիսի հիմքով արտաքին քաղաքականության հետևանքները, ցավոք, բոլորս տեսանք աշնանը: Եվ երբ Արցախում ամեն րոպե խայտառակ ձևով խախտվում էին մարդու հիմնարար իրավունքները, արևմտյան երկրներից և ոչ մեկը որևէ բանով, գործուն քայլով չարձագանքեց: Ոչ ոք չսաստեց Թուրքիային ու Ադրբեջանին, այնպես որ նմանատիպ քարոզչությունը, որ տարվում է այդ կազմակերպությունների կողմից, առաջին հերթին միտված է Հայաստանի ու հայերի շահերի դեմ»,- շեշտեց Ծովինար Կոստանյանը:

Նա հրապարակեց այն 40 կազմակերպությունների անուններն ու ֆինանսական հաշվետվությունները, որոնց հիմքը ամերիկյան հեղինակավոր Dun&Bradstreet կայքն է. «Այս աղբյուրը բաց է, յուրաքանչյուրը կարող է այնտեղ ներկայացված տեղեկատվությունն ուսումնասիրել ու գուցե մեր պես ապշել, թե ինչքան է տարբերվում իրականությունը այն պատկերից, որը մեզ են ներկայացնում հայաստանյան այդ ազգակործան ՀԿ-ները»,- ասաց նա:

Օրինակ, համաձայն այդ աղբյուրի՝ Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորման» տարեկան եկամուտը կազմում է $1 070 000` ներառյալ 2019-20թթ-ին գրանտային ֆինանսավորումը՝ $144 932 (NED) և $282 505 (Soros):

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն` $ 2 560 000:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի եկամուտը՝ $1 160 000, ներառյալ $655 992 (Soros), $36 396 (NED) և $200 000 (Sigrid Rausing Trust):

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի (ք. Գյումրի) տարեկան եկամուտը $1 180 000` ներառյալ $68 210 (Soros):
«Boon» հիմնադրամ` $ 1 060 000, ներառյալ $ 78 300 (Soros):

ԷկոԼուր` $ 3 430 000, ներառյալ $ 17 970 (Soros):

Երևանի մամուլի ակումբի տարեկան եկամուտը $1 980 000:

«Հետաքննող լրագրողներ» (Տեղեկատվական վերլուծական կայք Hetq.am) տարեկան եկամուտը $1 180 000` ներառյալ $198 850 (Soros):

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տարեկան եկամուտը $2 490 000:

«Umbrella» միջազգային լրագրողների ցանցի (Տեղեկատվական վերլուծական կայք MediaLab.am, քաղաքական երգիծանքի արտադրություն) տարեկան եկամուտը $1 740 000` ներառյալ $53 410 (NED):

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի տարեկան եկամուտը $1 020 000` ներառյալ $45 500 (Soros):

Արմավիրի զարգացման կենտրոն (Ժողովրդավարության խթանում ՏԻՄ մակարդակով)`$1 600 000:
 
Մարդու իրավունքների հելսինկյան ասոցիացիա` $ 1 190 000, ներառյալ $ 55 080 (NED):

Transparency International Հայաստան` $ 643 140:

Հայաստանի Հելսինկյան կոմիտե` $ 581 248, ներառյալ $148 640 (Soros):

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների` $ 1 020 000:

Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն` $ 1 090 000:

«РЕСТАРТ» հիմնադրամ`$ 290 300, ներառյալ $ 36 700 (Soros):

Կանանց աջակցման կենտրոն` $ 682 433:

Կանանց իրավունքների կենտրոն` $ 798 336:

«PINK Արմենիա»` $ 267 975:

«Իրավունքի կողմ» (ԼԳԲՏ համայնքի շահերի պաշտպանություն)` $ 259 300:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/78805

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel