Մամուլ. Ռոբերտ Քոչարյանի մոսկովյան այցի հետքերով

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա կատարած եռօրյա մասնավոր այցն ավարտվել է, նա արդեն վերադարձել է։ Թե ինչ այցի մասին է խոսքը, Քոչարյանի գրասենյակը չի մեկնաբանում։ «Մասնավոր այց է եղել, այլ տեղեկություն չունեմ հաղորդելու»,- ասաց Վիկտոր Սողոմոնյանը։ Ճի՞շտ է, որ մեկնել էր՝ մասնակցելու «Սիստեմա»-ի նիստերին, նա հաստատեց։ Մեր տեղեկություններով, Քոչարյանը մի քանի տարի չէր մասնակցել «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի տարեկան ժողովին, որի խորհրդի անդամ է՝ անկախ տնօրեն։ Բայց Մոսկվա մեկնելու նպատակներից մեկն էլ քաղաքական հանդիպումներն են եղել։ Ու թեեւ որդին՝ Լեւոն Քոչարյանն ասաց, որ «ամեն ինչ լավ է անցել», չմանրամասնելով, կարող ենք ենթադրել, որ նշանակալից հանդիպումներ չեն եղել, հակառակ պարագայում գոնե կարճ հաղորդագրություն կտարածեին»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզում երեկվա խայտառակ ընդունելությունից հետո, ըստ որոշ տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը հասկացել է, որ այլեւս երկրում իշխանություն չունի եւ հարկավոր է հնարավորինս շուտ գնալ արտահերթ ընտրությունների։ Ընդդիմությունն այսօրվանից ավելի է կոշտացնում պայքարը՝ զանգվածային գործադուլներ, դասադուլներ, հանրահավաքներ, նստացույցեր։ Եթե իրավիճակը շատ շիկանա, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանը հրաժարական տա՝ հայտարարելով արտահերթի գնալու մասին։ Ըստ գործող օրենսդրության, ԱԺ-ն 2 շաբաթվա ընթացքում 7-օրյա ընդմիջումով պետք է նոր վարչապետ ընտրի, երկրորդ փորձի ձախողումից հետո ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվում է, եւ ոչ շուտ, քան 40, ոչ ուշ, քան 50 օրվա միջակայքում նշանակվում են ԱԺ ընտրություններ։ Եթե նոր վարչապետ չի ընտրվում, ապա նախկինը դառնում է վարչապետի ԺՊ եւ ինքն էլ կազմակերպում է ընտրությունները»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես հայտնի է, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը նախատեսում են Հանրապետության հրապարակում անցկացնել մեծ հանրահավաք, ինչպես նաև դասադուլներ ու գործադուլներ, որոնց հետ կապված արդեն մի շարք հայտարարություններ են հնչել թե՛ բուհերից, թե տարբեր կազմակերպություններից։ Սրան զուգահեռ՝ Փաշինյանը համառորեն շարունակում է ուժայինների միջոցով երկարեցնել սեփական իշխանության կյանքը։ «Փաստ» թերթի տեղեկությունների համաձայն, այսօր հատկապես Սյունիքի մարզից աննախադեպ մեծ թվով մարդիկ նախատեսում են գալ մայրաքաղաք՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մյուս մարզերից նույնպես, չնայած մարզային իշխանությունների կողմից ձեռնարկվող խոչընդոտներին ու արգելքներին, պատրաստվում են մասնակցել բողոքի ակցիաներին, անգամ փակել միջպետական մայրուղիներ։ Միևնույն ժամանակ, մենք տեղեկություններ ենք ստանում, որ իրավապահ մարմիններին, մարզպետարաններին Փաշինյանը կարգադրել է հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով խափանել մարզերից քաղաքացիների հոսքը դեպի մայրաքաղաք: Հատկապես երեկվա սյունիքյան ձախողումից հետո, ըստ մեր տեղեկությունների, Փաշինյանը սարսափելի նեղված ու զայրացած է և հրամայել է ջանք ու եռանդ չխնայել, որ այսօրվա հանրահավաքին հնարավորինս քիչ մարդ մասնակցի»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Զենքով, զրահով, հազարավոր ոստիկաններով ու պետական աշխատողներով, հատուկ հովանոցներով ու «պայուսակներով» Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրականացնել «Եռաբլուրի առումը» օպերացիան: Ցանկացած բանական մարդու համար այդ օրը կմնա որպես ամոթի ու խայտառակության եւս մեկ օր: Սյունիքը «գրավել», սակայն, Փաշինյանին չհաջողվեց: Ճիշտ է, նա ամեն դեպքում նշեց, թե «այսօր մենք հանդիպեցինք սյունեցիների հետ, մեր խոնարհումը բերեցինք եւ խնկարկեցինք սյունեցի զինվորների գերեզմաններին», իրականում նա Սիսիանից այն կողմ չկարողացավ անցնել (ընդ որում, Սիսիանի քաղաքապետն էլ այնտեղ չէր, այլ Սյունիքի մուտքը փակած ժողովրդի կողքին), որովհետեւ պատվախնդիր սյունեցիները չընկրկեցին բազմաթիվ ոստիկանների ու այլ ճնշումների առջեւ: Սիսիանում նա հանդիպեց միայն կազմակերպած ձեւով մոտ 200 հավաքի բերվածների ու ճանապարհին ճչացող շոուով, թատերական վատ բեմադրությամբ իրեն գրկախառնվել նետվող մի քանիսի հետ: Իսկ հետո... Հետո սկսեցին ճնշումները Սիսիանի հոգեւոր հովվի դեմ, որը չէր սեղմել Նիկոլի ձեռքը: Կան տեղեկություններ, որ տոտալ ճնշումներ, ձերբակալություններ են սպասվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր «հարամել» են Սյունիքի «գրավումը»: Սա զարմանալի չէ. Կաթողիկոսի դեմ հարձակվող, երկուսուկես տարի շարունակ բոլոր արժեքները ոտնատակ տվող, ամեն նվիրականի, հայկականի դեմ պայքարող, սրբությունները տրորող, բոլոր կարմիր գծերն անցնող իշխանությունից դժվար է այլ բան սպասել»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Նա հայտարարեց, թե Հայաստանի համայնքների վարչական սահմանների նկարագրությունը որոշվել է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որն էլ ընդունվել էր 2010 թվականին։ Նրա խոսքով՝ օրինակ՝ Խնձորեսկ, Տեղ համայնքների վարչական սահմանների նկարագրությունը ներառում է նաեւ Ադրբեջանի հետ սահման: «Այդ օրենքն ընդունել է 2010 թվականի խորհրդարանը, օրենքի նախագիծը ներկայարցրել է 2010 թվականին գործող կառավարությունը։ Եթե դա ճիշտ է, ուրեմն դուք 2010 թվականին ընդունած օրենքով Ղարաբաղի հարցը փակել եք։ Եթե էդ սահմանը ճանաչելն էսօր դավաճանություն է, 2010 թվականին առավել եւս դավաճանություն էր»,- նշեց նա եւ կոչ արեց պարզաբանում ստանալ նաեւ այդ ժամանակ Սյունիքի մարզի պատգամավորից: Իսկ ի՞նչ օրենքի եւ ի՞նչ վարչատարածքային բաժանման մասին է խոսքը: Չորրորդ գումարման խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության 1995 թվականի օրենքում փոփոխություն էր կատարվել 2010 թվականի հունիսի 24-ին:


Այդ օրենքում հանդիպում ենք նաեւ այսպիսի ձեւակերպումների, օրինակ՝ Խնձորեսկ համայնքի մասին նկարագրության մեջ կարդում ենք. «Խնձորեսկ-պետական սահման՝ Ադրբեջանի Հանրապետություն», եւ նշվում է, որ այդ հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ: Նման պատկերի ենք ականատես լինում նաեւ այս նույն տարածքը քարտեզով դիտարկելիս: Իսկ, ահա, Խոզնավար համայնքի նկարագրության մեջ էլ կարդում ենք, որ կրկին այդ սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ. նույն իրավիճակն է նաեւ քարտեզը դիտարկելիս: Նույն նկարագրությունն է առկա նաեւ Շուռնուխի պարագայում, եւ այն առավել խնդրահարույց է, երբ դիտարկում ենք քարտեզը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2010 թվականին, չորրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր Սյունիքի մարզից եղել է Վահե Մաքսիմի Հակոբյանը, որը կարող էր մասնակցել այդ օրենքի ընդունմանը: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ նրանից, սակայն Հակոբյանը հեռախոսազանգերին չպատասխանեց: Մենք զրուցեցին Էդուարդ Շարմազանովի հետ, որն այդ ժամանակ պատգամավոր է եղել: Նա նշեց. «Այդ օրենքը որեւէ առնչություն չունի պետական սահմանների ճանաչման հետ: Սա Նիկոլ Փաշինյանի հերթական մուտիլովկան է՝ շեղել ուշադրությունը բուն խնդրից: Ինքը կապիտուլյացիա է ստորագրել, ինքն է պարտության միակ պատասխանատուն, ինքն է հանձնել Արցախի 75 տոկոսը, ինքն է տվել հողերը եւ վերջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում բեմադրված էժանագին շոուների՝ գրկախառնությունների ու շնորհակալությունների ռեժիսորն «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Համբարձումյանն է եղել՝ Սիսիանի ԲՀԿ-ական երջանկահիշատակ քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի փեսան։ Նա մի քանի օր ակտիվ աշխատանք է տարել մարզում՝ համապատասխան մարդկանց գտնելու եւ Փաշինյանին աստվածացնելու ուղղությամբ։ Փոխարենը ոստիկանությունը չի կատարել ցուցարարների դիմադրությունը ջարդելու Փաշինյանի հրահանգը, ինչի պատճառով էլ խափանվեց Սիսիանից հետո նրա «հաղթարշավը» դեպի Գորիս, Կապան, Մեղրի։ Բանն այն է, որ Երեւանից Սյունիք գործուղված հարյուրավոր ոստիկաններ զբաղված են եղել Սիսիանի հատվածում մայրուղին փակած սյունեցիներով, իսկ մյուս մասին իրենց տեղի գործընկերները չեն աջակցել՝ հրաժարվել են բիրտ ուժի գործադրումով ցրել ճանապարհը փակած մարդկանց: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն այլ ելք չի ունեցել, քան հերթական մանիպուլյացիոն հայտարարություններով արդարացնել Գորիս եւ Կապան իր չգնալն ու Երեւան վերադառնալը: Հիշեցնենք, որ նա հանկարծ հիշեց, որ երկրում սուգ է, եւ չի ուզում բիրտ ուժ կիրառել, մինչդեռ շաբաթ օրը Եռաբլուրում ոստիկանները չխնայեցին անգամ սեւազգեստ մայրերին ու զոհվածների հարազատներին․ նրանց տրորելով՝ ճանապարհ բացեցին Փաշինյանի ու իր թիմի առաջ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները «գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ» կատարելու համար Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ նախագահի հուշանվերով է պարգեւատրել ԱԱԾ ՊՊԾ մի խումբ աշխատակիցների, այդ թվում՝ իր թիկնապահներին, ովքեր չկարողացան նրան փրկել ամբոխի զայրույթից, եւ նա նոյեմբերի 9-ի գիշերը հիվանդանոց ընկավ։ Իսկ թիկնապահները կարող էին գոնե օդ կրակել։ ՊՊԾ պետն առհասարակ աշխատավայրում չի եղել, եւ օգնության կոչերին չեն արձագանքել։ Միրզոյանի թիմից ասացին, որ թիկնապահներն իրենց վնասելու գնով ամեն ինչ արել են՝ փրկելու նրա կյանքը։ Սակայն աբսուրդ է, երբ անգամ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանն է պարգեւատրվում, մինչդեռ այդ օրվա հետ կապված ծառայողական քննություն է ընթանում։ ԱԺ աշխատակազմից չմեկնաբանեցին պարգեւատրման փաստը»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանն, ըստ օրենքի, դեկտեմբերի 17-ին ավարտել է հերթական նստաշրջանը, և հաջորդ նստաշրջանը պետք է տեղի ունենա հունվարի 18-ին: Սակայն նախկինում ամեն տարի այս ժամանակահատվածը մշտապես հագեցած էր լինում ԱԺ արտահերթ նիստերով։ Խորհրդարանական մեր աղբյուրի փոխանցմամբ, չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանի օրակարգում մեծ թվով չքննարկված հարցեր ու կիսատ նախագծեր կան կուտակված, որոնք հրատապ քննարկման և քվեարկման կարիք ունեն, իշխանություններն ամեն կերպ փորձում են շրջանցել արտահերթի թեման՝ հանրային ուշադրության կենտրոնում հայտնվելուց խուսափելու համար։ «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին ԱԺ խորհրդում այս թեմաների հետ կապված մի քանի քննարկումներ են տեղի ունեցել, սակայն կառավարությունից համապատասխան դիրքորոշում ու արձագանք այդպես էլ չի եղել»:


«Իրատես» թերթը գրում է. «Օրերս անվտանգության խորհրդի քարտուղարի եւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ Ազգային ժողովում տեղի ունեցած հանդիպման մասին խորհրդարանի մեծամասնության մի մասը տեղյակ չէր: Պատգամավորներից ոմանք լրագրողներից էին հետաքրքրվում, թե «ի՞նչ հանդիպում է ներսում»: Արմեն Գրիգորյանի հետ իմքայլականները բավական կարճ շփվեցին. երկրի անվտանգության պատասխանատուին հարցեր, երեւի թե, չունեին: «Իրատեսը» տեղեկացավ, որ ԱԽ քարտուղարի հետ հանդիպման ժամանակ հիմնական երկու մտահոգություն-դիտարկում է հնչել: Առաջինը՝ ինչու՞ Գրիգորյանը հրաժարական չի տալիս, երկրորդ՝ իսկ ինչու՞ հրաժարական տա: «Անվտանգության հետ կապված հարցեր գրեթե չեն քննարկվել: Նա մեկ բանի համար էր հրավիրվել՝ պատասխանելու, թե երբ է պատրաստվում հրաժեշտ տալ պաշտոնին: Գրիգորյանը, սակայն, շատ հստակ ընդգծեց՝ գնալ չի պատրաստվում»,- ասաց պատգամավորներից մեկն ու հավելեց՝ հանդիպման ժամանակ Գրիգորյանի մորեղբոր՝ Արցախի հերոս Մովսես Հակոբյանի ու նրա աղմկահարույց հայտարարությունների մասին որեւէ խոսակցություն չի եղել: Թե նմանատիպ հանդիպումներով ինչ խնդիր են լուծում իմքայլականները, դժվար չէ ենթադրել: Հրաժարականի մասին հարցադրումներով նրանք պատասխանատվությունն ուղղակիորեն գցում են Նիկոլ Փաշինյանի վրայից: Քաղաքական առաջնորդից պատգամավորները երեւի հրահանգ են ստացել՝ հնարավորինս շատ հանդիպումներ կազմակերպել ու բոլորին հարցնել՝ հրաժարական տալ չե՞ս ուզում: Ենթադրենք՝ Արմեն Գրիգորյանը հրաժարական տվեց, ի՞նչ է փոխվելու դրանից: Ո՞վ է գալու նրա փոխարեն, կամ դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ընդունելու՞ է, որ կատարվածի թիվ մեկ մեղավորն ինքն է, ու առաջին հրաժարական տվողն ինքը պետք է լինի»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարարությունը դարձյալ զորահավաք է անում, սկսել են ծանուցագրեր ուղարկել զինապարտներին, որ ուղարկեն Արցախ՝ ծառայության: Դա սվիններով է ընդունվել բնակչության կողմից: Չարենցավանում 3 օր առաջ մի քանի հարյուր ծանուցագիր է բաժանվել, որի ժամանակ միջադեպեր են գրանցվել բնակիչների եւ ծանուցագիր բաժանող աշխատակիցների միջեւ: Բնակիչները շատ վատ են ընդունել իրենց դուռը թակողներին՝ հիմնականում չվերցնելով ծանուցագրերը: Ասել են՝ մենք երեխա չունենք բանակ ուղարկելու, ո՞վ է պատասխան տալու, որ մեր երեխան գնա ու հետ չգա՝ զինկո՞մը, թե՞ քաղաքապետը»:


«Իրատես» թերթը գրում է. «Պաշտպանության փոխնախարարներ Գաբրիել Բալայանի եւ Մակար Ղամբարյանի հրաժարականներից հետո իշխանությունը պաշտպանության փոխնախարարներ գտնել չի կարողանում: «Իրատեսին» հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարության մի քանի վարչությունների ղեկավարների առաջարկվել է ստանձնել փոխնախարարի պաշտոն, բայց նրանք կտրուկ հրաժարվել են: «Ասել են՝ անցավ գլուխներս ցավի տակ չենք դնի: Հիմա դա ամենապատասխանատու պաշտոններից է, ով ինչ սխալ ու թերացում ունեցել է պատերազմի ժամանակ, մենք պետք է խմբագրենք՝ դրանց պատասխանատվությունն ակամա մեզ վրա վերցնելով»,- պատճառաբանել են նրանք: Մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ՊՆ-ն դեռ չգիտի՝ ինչպես է կազմակերպելու ձմեռային զորակոչն ու զորացրումը, որ մինչ այս պահը չի եղել. «Դե, այս տարի դժվար էլ լինի զորակոչ կամ զորացրում: Բանակը հիմա այն վիճակում չէ, որ նման հարցեր կարողանա կարգավորել: ՈՒղղակի դրանց իրագործման հստակ ժամանակացույց պետք է մշակել: Շփման գծի տարբեր հատվածներ հիմա ՄՈԲ-ն է պաշտպանում, բայց մարդիկ կան, որ պատերազմի առաջին օրվանից մինչեւ հիմա տուն չեն գնացել, հերթափոխ չի իրականացվել: Նախ եւ առաջ այդ հարցը պետք է լուծել, նոր միայն մտածել մյուս խնդիրների մասին: Ըստ իս՝ մինչեւ ամառ սահմանի տարբեր հատվածների պաշտպանությունը պետք է ՄՈԲ-ին թողնել՝ իհարկե, պարբերական հերթափոխ իրականացնելով: Նոր տարուց հետո՝ զորացրում, իսկ ամռանը՝ միանգամից երկու զորակոչ իրականացնել»:


«Փաստ» թերթը գրում է. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2019 թ.-ի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ: Նշվում է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զինծառայողների հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում 2020 թ.-ի համար ծրագրին մասնակցելու իրավունք ստացած զինծառայողների կողմից այդ իրավունքը իրացնելու հնարավորություն ստեղծելու անհրաժեշտությամբ: Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կորոնավիրուսի համաճարակը, ինչպես նաև հայտարարված ռազմական դրությունը բացասական են անդրադարձել զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման իրավունքի լիարժեք իրացման գործընթացի վրա: Մասնավորապես` շահառուներն ի վիճակի չեն եղել ժամանակին իրականացնել հաջորդական գործընթացը համագործակցող բանկի, կառուցապատող կազմակերպությունների, նոտարական գրասենյակների, բնակարանների առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունների աշխատանքների ռեժիմի փոփոխման պատճառով: 2020 թ.-ի դեկտեմբերի դրությամբ` ծրագրի մասնակից 500 շահառուից միայն 124 զինծառայող է կարողացել կնքել հիփոթեքի պայմանագիր: Արդյունքում, շահառուների 2/3-ը չի կարողացել իրացնել իր իրավունքը: Այսպիսով՝ առաջարկվում է 2020 թ.-ի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգել մինչև 2021 թ.-ի մարտի 31-ը ներառյալ: Որոշման նախագծի ընդունումը 2021 թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման անհրաժեշտություն չի առաջացնում, երկարաձգված ժամկետում ծրագրի ապահովումը կիրականացվի այդ նպատակով պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին: Նախարարությունը հիշեցնում է, որ իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու զինծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման իրավունքի իրացման ամբողջական և զինծառայողների շահերից բխող գործընթաց:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում վարորդների մոտ նոր բունտ է հասունանում. արդեն մի քանի օր է՝ բարձրանում են ե՛ւ բենզինի, ե՛ւ բնական սեղմված եւ հեղուկ գազի գները։ «Ժողովուրդ» օրաթերթը շրջայցի ընթացքում պարզեց, որ ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը 350 դրամից բարձրացել է՝ դառնալով 370 դրամ, հեղուկ գազի մեկ լիտրը թանկացել է 10 դրամով՝ 180-ից դարձել է 190 դրամ։ Իսկ, ահա, բնական սեղմված գազի մեկ կիլոգրամը գազալցակայաններում այժմ վաճառվում է միջինը 320-330 դրամով։ Ի դեպ, այս տարվա ընթացքում բնական սեղմված գազի գինն արդեն երկրորդ անգամ է բարձրանում։ Կհիշեք՝ հուլիսի 19-ից գազի գինը Հայաստանում խոշոր սպառողների համար բարձրացավ, ինչի արդյունքում գազալցակայաններում բնական սեղմված մեկ կիլոգրամը դարձավ 310 դրամ։ Երեւանյան գազալցակայաններից մեկի աշխատակիցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում բնական սեղմված գազի գնի թանկացումը կապեց դոլարի փոխարժեքի բարձրացման հետ. «Դոլարի փոխարժեքն է թելադրում, որովհետեւ գազի ձեռքբերման գինը խիստ կապված է դոլարի փոխարժեքի հետ, 10 տոկոս արդեն փոխարժեքի բարձրացում է տեղի ունեցել, այս դեպքում գազի գինը չէր կարող նույնը մնալ։ Աստծո հաջողությամբ արտարժույթը վերադառնա հին գներին, կարծում եմ, գազի գինն էլ կփոխվի, կէժանանա, հուսանք»։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/78782

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel