Մամուլ. Սամվել Կարապետյանը հանդիպել է Վազգեն Մանուկյանի և Իշխան Սաղաթելյանի հետ

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին հայկական լրահոսի ամենաքննարկված թեմաներից են, թերեւս, աշխարհի տարբեր կենտրոններում բնակվող ազդեցիկ հայերի ուղերձները՝ ուղղված վարչապետ Փաշինյանին՝ հեռանալու կոչերով: Հայաստանում մշտապես կարեւորվում է աշխարհի ազդեցիկ հայերի դիրքորոշումը, որովհետեւ ավանդաբար հենց նրանք են եղել երկրում ներդրումների ապահովման լոկոմոտիվները եւ արտաքին քաղաքական էլիտայի եւ հայկական պետականության միջեւ յուրօրինակ «կամուրջը»: Գրեթե միաժամանակ կառավարության անհապաղ հրաժարականը պահանջելու վերաբերյալ հայտարարություններ տարածեցին Սամվել Կարապետյանը, Արտակ Թովմասյանը եւ Ռուբեն Վարդանյանը: Կարապետյանն ու Թովմասյանն, օրինակ՝ պատերազմական օրերին լայնածավալ աջակցություն ցուցաբերեցին հայկական պետությանը, որի փակագծերը չեն ցանկանում բացել՝ ըստ ամենայնի, որոշակի պետական գաղտնիք պարունակելու պատճառով, իսկ Ռուբեն Վարդանյանը պատերազմի օրերին աչքի ընկավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված բազմաբովանդակ կոչով, որը, ցավոք սրտի, ոչ մի հետեւանք չունեցավ:


Այնուամենայնիվ, ըստ տեղեկությունների, Վարդանյանը եւս Նիկոլ Փաշինյանի հրաժարականի ջատագովներից է: Այսքանով, իհարկե, այս գործիչները չսահմանափակվեցին, քանի որ ակնհայտ էր, որ Փաշինյանի կառավարությունը տապալվել է ոչ միայն ռազմական եւ դիվանագիտական ճակատներում, այլեւ վտանգի տակ է հայկական պետության գոյությունն ընդհանրապես: Սամվել Կարապետյանն, օրինակ՝ այս օրերին ընդլայնել է իր հետաքրքրությունների շրջանակը եւ, ըստ էության, քաղաքական ակտիվության հայտ է ներկայացնում: Կարապետյանը, ըստ տեղեկությունների, Մոսկվայում հանդիպել է Վազգեն Մանուկյանին, Իշխան Սաղաթելյանին եւ այլոց, ինչը ցույց է տալիս, որ նա ցանկություն ունի Հայաստանում որոշակի դերակատարություն ստանձնել ոչ թե միջնորդավորված, այլ հենց սեփական օրակարգով:


Առավել ակտիվ դերակատարություն ստանձնեց Արտակ Թովմասյանը, որը, հաշվի առնելով իրադրության ողջ լրջությունը եւ տեղի ունեցող գործընթացների վրա ազդելու կարեւորությունը, «կապիտուլյացիայի ակտ» անունը ստացած հայտնի հայտարարությունից անմիջապես հետո հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականի պահանջով, այնուհետեւ հայտարարեց նոր քաղաքական ուժ ձեւավորելու մտադրության մասին: Ըստ էության, այս ուժը կարող է դառնալ առանցք, որի շուրջ կարող են միավորվել արտերկրի՝ օրեցօր ակտիվացող ազդեցիկ հայերը: Փաստ է, որ արտերկրի հայ գործարարները մեծ մասնաբաժին ունեն երկրի տնտեսական զարգացման գործում։ Հրաժարականի այսպիսի աննախադեպ համընդհանուր պահանջը մեկ բան է հուշում. նրանք այլեւս չեն պատրաստվում Հայաստանի համար սոսկ դոնորի դեր կատարել եւ որոշել են լուրջ պատասխանատվություն վերցնել երկրի ապագայի հանդեպ: Սա է, ըստ էության, վերջին շրջանում արված այդ հայտարարությունների գլխավոր «մեսիջը»: Այս ամենի մեջ մեր «հանրային» շահը, ըստ էության, կարող է լինել այն, որ վստահության լուրջ դեֆիցիտ ունեցող ներհայաստանյան ուժերի ֆոնին առաջիկայում քաղաքական քարտեզը նոր եւ թարմ գունավորումներ կարող է ստանալ»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Մի քանի օր է՝ լուրեր են շրջում, որ քաղաքական որոշ ուժեր եւ անհատներ Նիկոլ Փաշինյանի հետ ստվերային բանակցությունների մեջ են` ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու հարցով։ Ավելին, կառավարության նոր նշանակումների որոշ մասը տեղավորվում է այդ ծիրում։ Բայց քանի որ պահը հարմար չէ համագործակցության մասին բացահայտ հայտարարելու, եւ այս կառավարության ճակատագիրն էլ անորոշ է, ուստի ընտրել են ստվերային համագործակցության ճանապարհը։ Փաշինյանի հնարավոր դաշնակիցների թվում նշում են անուններ, որոնք անգամ նրա հեռացումն են պահանջել․ ՀԱԿ, «Քաղաքացու որոշում», Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյանի «Հանրապետություն»։ Օրինակ՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի նշանակումը համաձայնեցվել է ՀԱԿ-ի հետ, Վաղարշակ Հարությունյանին Պնախարար դարձնելու լոբբիստն Արման Բաբաջանյանն է։ Օրակարգում է արդարադատության նախարարի հեռացման հարցը, որի համար պայքարում են ՀԱԿ-ականները։ ՔՈ-ի ղեկավար Սուրեն Սահակյանը մեզ հավաստիացրեց, թե «որեւէ տեսակի» կառավարության կազմում ընդգրկվելու բանակցություն չի ընթանում իրենց հետ։ «Դա ակտուալ կլիներ մինչեւ 1,5 նախարարության գործը որպես կառավարության ծրագիր ներկայացնելը»,- ասաց նա՝ նկատի ունենալով Փաշինյանի 6-ամսյա ճանապարհային քարտեզը։ «Մենք այլ աշխատանք ենք տեսնում՝ որպես կառավարության օրվա հրամայական՝ կառավարությունն աշխատեցնելն է, որպեսզի քաղաքացին այստեղ մնալու դեպքում ապահովություն զգա, որ պետությունը հոգ է տանում իր մասին, իր եւ երեխաների ապագայի համար լավ հեռանկարներ տեսնի»։ Այսինքն՝ նահանջե՞լ եք հրաժարականի պահանջից: «Մեր կարծիքով, լավագույն լուծումը Նիկոլ Փաշինյանի հեռանալը եւ նոր, չեզոք կառավարության ստեղծումն է»։ Բայց եթե հրաժարական չի տալիս, պիտի աշխատեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Ապարանում ի աջակցություն Նիկոլ Փաշինյանի կայացած հանրահավաքը, որոշ տեղեկություններով, կազմակերպվել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի, Արագածոտնի փոխմարզպետ Ռազմիկ Պետրոսյանի ջանքերով։ Մասնակիցները հիմնականում մարզպետարանի աշխատակիցների ազգականներն էին։ Չնայած գործադրված գերջանքերին, հաջողվել էր ընդամենը 30-40 մարդ հանել, ովքեր հաշիվ էին պահանջում քաղաքապետից՝ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքապետերին միանալու համար։ Մեկ օր առաջ Հանրապետության հրապարակում կազմակերպված հավաքին եւս մարզպետներին հատուկ հրահանգել են՝ «աջակիցներ» հավաքագրել, բայց հազիվ 50 հոգի էր եկել։ Ռազմիկ Պետրոսյանը, ի դեպ, նաեւ նոյեմբերի 18-ին Հանրապետության հրապարակում ի պաշտպանություն Փաշինյանի հավաքին էր մարդ բերել։ Հիշեցնենք, որ այդ օրն էլ զինվորական համազգեստով մի քանի հարյուր մարդիկ էին հավաքվել»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիրները երեկ որոշել էին տապալել ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանը՝ փակելով Նիկոլ Փաշինյանի ճանապարհը, բայց «ժողովրդի վարչապետը» նախապես ամեն ինչ պլանավորել էր՝ թիկնապահներ, զենք, զորք։ Հարյուրավոր ոստիկաններ ժամ առաջ փակել էին ճանապարհը, որով պետք է անցներ նա՝ կառավարական առանձնատներից մինչեւ ԱԺ։ Ապա տեսանյութերից պարզ դարձավ, որ 1 տարի առաջ հեծանիվով աշխատանքի գնացող վարչապետի ավտոշարասյան միջից թիկնապահներն ավտոմատներ են պարզել ժողովրդի կողմը, եւ եթե մեկը համարձակվեր անգամ ձվով հարվածել Փաշինյանի մեքենային, կրակելու էին։ Հայաստանի որեւէ ղեկավար այսքան վախեցած ու պաշտպանված չի շրջել իր կառավարած երկրում»:


«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ ժողովրդի ինտելեկտուալ մասը, այսինքն՝ մեծամասնությունը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինիս թիմը ջանք ու եռանդ չի խնայում «ջրի վրա» մնալու համար: Սակայն այդ ճանապարհին օր օրի այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ արդեն բազմաթիվ կարծիքներ կան, թե նրանք կորցնում են բանականության վերջին նշույլները: Մասնավորաբար, մեկն ասում է, թե Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում, մեկ ուրիշը կոչ է անում Պուտինի հրաժարականն էլ պահանջել, քանի որ նա էլ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, մյուսն ընդհանրապես առաջարկում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մեկ այլը «արջն ահից է գոռում» սկզբունքով ամեն օր գրում է, թե «թավիշ չի լինելու», հաջորդն ասում է, թե «Կաթողիկոսն ու Արամ Ա-ն ժողովուրդ չեն», պատահական պատգամավոր դարձած մեկն էլ «կզած» է համարում համայնքների ղեկավարներին եւ այլն, եւ այլն: Նման «մտքերից» հատորներ կարելի է գրել: «Փաստի» հետ զրույցում հոգեբաններն ասում են, որ սա շատ տիպիկ վիճակ է, երբ մարդն զգում է վտանգը եւ հիստերիկ նոպայի մեջ փորձում է փրկվել, բայց թույլ է տալիս այնպիսի սխալներ, որոնք ձնագնդի էֆեկտով բերում են նոր սխալների: Ի դեպ, մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այս օրերին ակտիվ կիրառել տեղեկատվական մի քանի տեխնոլոգիա. ի մասնավորի, մեկը վերաբերում է ժողովրդի անունը շահարկելուն, երբ անընդհատ դաշտ կնետվի գաղափար, թե իբր ժողովուրդը սատարում է իրենց, եւ երկրորդ, որը բխում է առաջինից, թե իբր այս պահին ընտրություն լինելու դեպքում իրենք դարձյալ մեծամասնություն կկազմեն: Վերջինս շատ տարածված մանիպուլյատիվ միջոց է, որն առաջին հերթին ուղղված է հենց սեփական թիմի փլուզված «դուխը» պահելուն: Ամենայն հավանականությամբ, հենց այս հանձնարարության կոնտեքստում են որոշ պատգամավորներ պնդում, թե իրենք հանդիպում են ընտրողներին, թե իրենց ընտրողներն իրենց կողքին են եւ այլն: Սակայն փաստն այն է, որ «իմքայլականները» ԱԺ շենք-տուն երթուղուց շեղվելու ո՛չ համարձակություն ունեն, ո՛չ երես: Ինչ վերաբերում է ընտրողներին, ապա նրանց գերակշիռ մեծամասնությունը ընտրող չունի. նրանք հայտնվել են խորհրդարանում մեկ անձի շնորհիվ, իսկ այդ մեկ անձի ներկայիս վարկանիշն ուղղակի կապ չունի 2018 թվականի հետ: Իրականությունը՝ եւս»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախում տեղի են ունենում վերադասավորումներ, որոնք կարող են հանգեցնել Արցախի իշխանության լծակների կենտրոնացմանը Անվտանգության խորհրդի և դրա նորանշանակ նախագահ Վիտալի Բալասանյանի ձեռքում: Նման տեսակետ է հայտնել Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը՝ հավելելով, որ Արայիկ Հարությունյանը ֆորմալ իմաստով կպահպանի նախագահի պաշտոնը, որպեսզի չխախտվի Սահմանադրությունը, սակայն Վիտալի Բալասանյանը բանակի և քաղաքական դաշտի հեղինակավոր գործիչներից ստեղծում է թիմ, որն էլ փաստացի իրականացնելու է Արցախի հայկական մնացած հատվածի ղեկավարումը: Այս անցնցում իշխանափոխության արդյունքում ներկայումս ընդդիմադիր համարվող ՀՅԴ-ին կանցնեն Արցախի ԱԺ նախագահի և ԱԳ նախարարի պաշտոնները»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում կառուցվածքային փոփոխությունները շարունակվում են, եւ առաջիկայում նոր նշանակումներ կլինեն: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն նոր պաշտոնի օրինակելի առաջարկ է արել Արցախի ընդդիմադիր գործիչ Հայկ Խանումյանին: Մասնավորապես, ընդդիմադիր գործչին առաջարկել են զբաղեցնել Արցախի տարածքային կառավարման նախարարի պաշտոնը, եւ քննարկումները դեռ ընթանում են: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս առնչությամբ Հայկ Խանումյանը նշեց. «Բանակցություններ են գնում նոր իշխանություն ձեւավորելու համար»: Վերջինս չմանրամասնեց՝ նման առաջարկ ստացել է, թե ոչ, սակայն, ըստ էության, չհերքեց, որ կարող է համաձայնել այս կամ այն պաշտոնին: Բացի այս, առաջիկայում փոփոխություններ կլինեն նաեւ արտաքին գերատեսչութան ոլորտում՝ հենց նախարարի մակարդակով: Մեր տեղեկություններով՝ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու առաջարկ է արվել Արցախի ժողովրդավական կուսակցության անդամներից մեկին: Հիշեցնենք՝ այս կուսակցության նախագահը Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանն է, որի կուսակցությունը անցողիկ շեմ հաղթահարեց այս տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիշեցնենք՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է միասնական կառավարմամբ, իշխանությունը կիսելով դուրս գալ ստեղծված իրավիճակից եւ նոր անձանց է պաշտոնների նշանակում: Հենց այդ քայլերի շրջանակներում Վիտալի Բալասանյանը փոխարինեց Սամվել Բաբայանին՝ նշանակվելով Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ Մանե Թանդիլյանն էլ Երեւանից տեղափոխվեց Արցախ եւ ստանձնեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Զանգակ» գրատունը մի քանի օր է՝ գովազդում է ՊՆ ներկայացուցիչ, պատերազմի 45 օրվա ընթացքում ցինիկաբար հայ ժողովրդին խաբած եւ մեր պարտությանը նպաստած Արծրուն Հովհաննիսյանի «Հարձակման «Սիմֆոնիան» կամ ջախջախման պատերազմի հասունացումը ռազմարվեստում» գիրքը։ Գովազդի տակ ֆեյսբուքյան մեկնաբանություններն ավելի քան խոսուն են։ Ահա մի քանիսը․ «Այս ստախոսը դեռ գրքեր է՞լ է գրում», «Հայրենիքի զգետնման սիմֆոնիա», «Արծրունի հարձակման սիմֆոնիան իրականում կոչվում ա պարտվելու ռեքվիեմ», «Ես կսպասեմ «Հասարակությանը էշի տեղ դնելու եւ խաբելու սիմֆոնիան» գրքին», «Կամ էլ՝ մանիպուլյացիայի եւ ստի սիմֆոնիան»:


«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և Իվետա Տոնոյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել ՀՀ Քրեական օրենսգրքի 299 և 302 հոդվածներում, որոնք համապատասխանաբար վերաբերում են պետական դավաճանությանը և լրտեսությանը: Պատգամավորներն առաջարկում են զգալիորեն խստացնել այս հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը. պետական դավաճանության համար գործող օրենսգրքով նախատեսված «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ», իսկ լրտեսության համար նախատեսված «ութից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասնհինգից քսան տարի ժամկետով»:


 


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր ժամը տասից խորհրդարանում պետք է մեկնարկեր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի եւ դատավորի ընտրություններ։ Սակայն երեկ ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Ռուբեն Վարդազարյանը գրություն է ուղարկել ԱԺ նախագահին եւ խնդրել հանել այս հարցերը օրակարգից։ Որպես պատճառաբանություն նշվել է, որ թեկնածուները մինչեւ այժմ չեն հանդիպել խմբակցություններին, նաեւ վերջիններս նպատակահարմար չեն համարել հետպատերազմյան այս իրավիճակում նման քննարկման մասնակցել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իրականում այս հարցը օրակարգից հանվել է, քանի որ դատավորները դատական համակարգում հայտարարել են, որ չեն ցանկանում, որպեսզի այս Ազգային ժողովը իրենց ընտրի, ուստի հրաժարվում են գնալ: Ավելին դատական համակարգում ենթադրում են, որ դատավորների ԱԺ չներկայանալը ունի՝ եւս մեկ կարեւոր պատճառ: Այս ընթացքում խորհրդարանը դժվարությամբ է քվորում ապահովում նույնիսկ իր համար կարեւոր հարցերի դեպքում եւ այս իրավիճակում խորհրդարանը չէր կարողանա քվորում ապահովել դատավորների հարցում։ Այս թեկնածուների ընտրության համար անհրաժեշտ է ձայների երեք հինգերորդը, ասել է, թե որակյալ մեծամասնություն: Ուստի ենթադրվում է, որ այս հանգամանքը եւս պատճառներից մեկն է եղել ,որ դատավորները չգան ԱԺ»:


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սիրելի՛ երեւանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ, Հանրային հեռուստաընկերության տնօրինությունից առաջարկ եմ ստացել ստանձնելու ընկերության գլխավոր պրոդյուսերի պաշտոնը: Կարծում եմ՝ սա լավ հնարավորություն է մասնակցելու Առաջին ալիքում նախատեսվող կարեւոր որակական փոփոխությունների ու ստեղծագործ նոր գաղափարների իրագործման գործընթացին: Ուստի դիմում եմ ներկայացրել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ խնդրելով ազատել ինձ պաշտոնից». այս խոսքերի հեղինակը ոչ թե Աջափնյակ համայնքի հեռավոր շենքերից մեկի համատիրության՝ ԺԵԿ-ի նախագահը կամ փոխնախագահն է գրել, այլ Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։ Ընդ որում, Երեւանում «հյուրախաղերի» եկած Տիգրան Վիրաբյանը գյումրեցի է, որը ցույց տվեց, որ իր համար ո՛չ մայրաքաղաքը, ո՛չ առավել եւս քաղաքի հանրակրթությունը հետաքրքիր չեն։ Նա ավելի շատ պրոդյուսեր մնաց, քան դարձավ համայնքային ծառայող, այդպես էլ Երեւանը չընկալեց ու չնվիրվեց։ Ու ոլորտի շատ մասնագետներ հիմա ուրախ են, որ Վիրաբյանի հետ այլեւս ստիպված չեն լինելու առնչվել, քանզի նա, բացի միջին որակի կարճամետրաժ հոլովակ նկարահանելուց ու իրեն անհրաժեշտ «պետքական» մարդկանց հետ մտերմություն անելուց, իրականում որեւէ քայլ չի արել հանուն մայրաքաղաքի, առավել եւս կրթությունից նա կիլոմետրերով հեռու էր։ Պարզապես «Շիրակ» ֆուտբոլային ակումբի ֆոնդից ֆինանսավորվելով՝ կոնկրետ գործարարի շահեր էր սպասարկում մայրաքաղաքում ու այդ ընթացքում էլ կարողացավ վարչապետին կից տեղեկատվական ՊՈԱԿ-ի ղեկավարի հետ հարաբերություններ կառուցել, որ հենց սկսեց քաղաքապետ Մարությանի դիրքերը երերալ, ճողոպրեց Հանրային հեռուստաընկերություն։ Սպասենք Հանրայինի ձախողումների»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում դեկտեմբերի 1-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 3.9 դոլարով: Այն նոյեմբերի 17-ի դրությամբ կազմել է 3.8 դոլար, բայց սեպտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 3.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է 3740-3750 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 7.1 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 3.2 դոլարով ավելի: Սակայն, ըստ մասնագետների, չի բացառվում, որ առաջիկայում կարագի գինը դարձյալ բարձրանա: Բանն այն է, որ դոլարի փոխարժեքը բարձրացել է, իսկ, ինչպես հայտնի է, թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ: Ի դեպ, Հայաստանի առեւտրային բանկերում այսօրվա դրությամբ դոլարի առքի առավելագույն գինը 515-516 դրամ է, վաճառքինը՝ 520-522 դրամ»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Վրացական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Թբիլիսիի շուկաները հեղեղված են Սևանի սիգով, որը վաճառվում է բավական մատչելի գնով. մաքրված սիգի կիլոգրամն արժե 10 լարի կամ մոտ 1600 դրամ: Սա այնքան մատչելի է, որ վրացիները նախընտրում են սիգը, քան իրենց գետերի կամ ծովի անհամեմատ թանկ ձկնեղենը: Սա հետևանք է Հայաստանի բնապահպանության նախարարության անգործության կամ այս գործում ակտիվ մասնակցության»:


«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել Ջրային օրենսգրքում և ջրավազանային կառավարման պլան չունեցող տարածքներում արգելել փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Կառավարությունը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ «ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տարիների ընթացքում նկատվում է ջրային պաշարների նվազեցման միտում»: Եթե տարեցտարի ջրային ռեսուրսները նվազում են, իսկ դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում, ապա ինչ կապ ունի տվյալ փոքր հիդրոէլեկտրակայանը կառուցվում է ջրավազանային կառավարման պլան ունեցող, թե չունեցող տարածքում: Ի վերջո, ՀԷԿ-երը սպառում են այն ջրային ռեսուրսը, որը կարող է ծառայել գյուղատնտեսությանը կամ վայրի բնությանը»:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/78110

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel