Փաշինյանի առավոտյան ելույթը խղճահարություն է առաջացնում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը:
«Պարզ է, որ նա այլևս չի տիրապետում իրավիճակին: Նա պետք է հեռանա»,- ասված է Միկոյանի՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ:
VERELQ-ը հիշեցնում է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկվա հարցազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը, ինչպես և սպասվում էր, առավոտ շուտ Facebook-ի ուղիղ եթերում դիմեց ժողովրդին ուղերձով, որում փորձեց հերթական անգամ գտնել մեղավորների ու արդարանալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77848