ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր խոր մտահոգությունն է արտահայտում իշխանության համար մղվող պայքարի օրեցօր թեժացող ընթացքի կապակցությամբ, ինչը, նույնիսկ հակամարտող կողմերի կամքից անկախ, որևէ պատահական բռնարարքի կամ սադրանքի հետևանքով, կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի: Այս մասին ասված է ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանի հայտարարության մեջ;
"Իսկ դա կլինի արդեն ոչ միայն Արցախի, այլև Հայոց պետականության վերջը: Առաջին նախագահը միաժամանակ հույս է փայփայում, որ Ն. Փաշինյանն ու Վ. Մանուկյանը, լիովին գիտակցելով այս վտանգը, ամեն ջանք կգործադրեն` խուսափելու համար իրադարձությունների ծավալման նման ընթացքից",- ասված է հայտարարության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77837