Ռուսաստանը չի փոխել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցով իր դիրքորոշումը, ինչպես և մյուս երկրները: Այդ տարածքի պատկանելիությունը վաղուց որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Այդ տարածքի պատկանելիությունը որոշված է Անվտանգության խորհրդի բանաձևերով շատ վաղուց: Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Բնականաբար, ոչ մի երկիր չի փոխել իր դիրքորոշումը»,- ասել է նա:
Պեսկովը նաև հիշեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այս կապակցությամբ.
«Եվ Վլադիմիր Պուտինը նույնպես խոսել է այն մասին, որ Ղարաբաղը չի ճանաչվել, չի ճանաչել նույնիսկ Հայաստանի կողմից»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77800