Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի ընթացքում անդրադարձ է եղել նաև Ղարաբաղին:
ՌԴ ԱԳՆ-ից հայտնում են, որ Գուտերեշը ողջունել է Ռուսաստանի դերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման շուրջ համաձայնություններ ձեռք բերելու հարցում:
Զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի կազմակերպությունների՝ տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանը օժանդակելու հնարավորությունները՝ համագործակցելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի խաղաղապահների հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77776