Բաքվում Ֆրանսիայի դեսպանը կհրավիրվի Ադրբեջանի արտգործնախարարություն՝ կապված Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ անող բանաձևի ընդունման հետ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:
VERELQ-ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաձևը որակել է "անհիմն և կողմնակալ" և տեղեկացրել, որ ադրբեջանական կողմի վճռական բողոքը մյուս կողմի ուշադրությանը կհանձնվի:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77774