Հայաստանում վերացվում են ռազմական դրությունով պայմանավորված սահմանափակումները: Այդ մասին հայտարարել է կառավարության աշխատկազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:
«Քիչ անց կհրապարակվի ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 2-ի թիվ 1917-Ն որոշումը, որով այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ», - ասված է ֆեյսբուք սոցիալական ցանցում Աղաջանյանի կատարած հրապարակման մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77662