Հայաստանն ու նրա ժողովուրդը դժվարին ժամանակաշրջան են ապրել իրենց պատմության մեջ. Պուտին

Հայաստանն ու նրա ժողովուրդը դժվարին ժամանակաշրջան են ապրել իրենց պատմության մեջ, բայց Ղարաբաղի վերաբերյալ ընդունվել են անհրաժեշտ լուծումներ: Այս մասին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։


«Հայաստանի իշխանությունները ստիպված են եղել շատ բարդ որոշումներ կայացնել, բայց ժողովրդի համար անհրաժեշտ էին, դրանք ցավոտ են եւ պահանջում էին վարչապետից մեծ արիություն: Նա այդ պատասխանատվությունն իր վրա է վերցրել։ Մեր խնդիրն է հիմա աջակցել հենց վարչապետին ու նրա թիմին», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը:


Պուտինը նաեւ նշել է, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ հետեւողականորեն իրականացվում է: Նա հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է ՀԱՊԿ-ի եւ ԱՊՀ-ի գծով գործընկերների ներգրավմամբ աջակցել Ղարաբաղի հարցով մարդասիրական ջանքերին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77638