Ստեփանակերտում տեղի կունենա Սմերչ հրթիռի ռումբերի ականազերծում

Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում: Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:


«Տեղեկացնում ենք, որ ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարև փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված Սմերչ համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում: Խնդրում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել»,- ասվածէ հաղորդագրությունում:


ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77588