Երևանում 500 վերելակներից 251–ն արդեն տեղադրված է

Երևանի քաղաքապետարանի 2020թ. ծրագրով մայրաքաղաքում շարունակվում է 500 վերելակների փոխարինման գործընթացը:


Դրանցից 251–ն արդեն տեղադրված է: Կապալառու կազմակերպությունը տեղեկացրել է, որ մնացած 249 վերելակները արտադրողից ձեռքբերված են և ուղարկվել են Հայաստան:


Քաղաքապետարանից հիշեցնում են, որ վերջին երեսուն տարում Երևանում փոխարինվել էր շուրջ 20 վերելակ։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77524