Իրանի ապամեկուսացումը և դրա ազդեցությունը Հարավային Կովկասի վրա. փորձագետներ

Վերջին 25 տարվա ընթացքում Իրանը Հարավային Կովկասում հանդես է եկել խոշոր, սակայն հիասթափված դիտորդի կարգավիճակում՝ հետեւելով հյուսիսում կատարվող իրադարձություններին, սակայն դրանցում ունենալով փոքր մասնակցություն: Այժմ միջնորդ «վեցնյակի» և Իրանի միջև Ժնևում ձեռք բերված միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունն Արևմուտքի և Թեհրանի միջև նոր մերձեցման հեռանկար է բացում, և Իրանի կովկասյան հարևանները հարցնում են, թե արդյո՞ք կփոխվի Իրանի կարգավիճակը, գրում է «Կարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս Դե Վաալը:

Ինչպես գրում է Դե Վաալը, Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ ընդհանուր սահմաններ ունի ու, ինչպես Ռուսաստանն ու Թուրքիան, վաղեմի կայսերական ուժի զգացողություն, որ այս հողերն ինչ-որ կերպ դեռ «մերն են», չնայած նրան, որ իր գաղութային իշխանությունն ավարտվել է 1828 թվականին: Դե Վաալը նշել է, որ կանխատեսումները, որ Խորհրդային միության փլուզումից հետո Իրանը խոշոր խաղացող կդառնա տարածաշրջանում, չիրականացան. Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը միացան Ռուսաստանի կողմից ղեկավարվող կամ եվրոպական կազմակերպությունների: Թեհրանի փորձը՝ որպես խաղաղության միջնորդ հանդես գալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում, ֆիասկոյով ավարտվեց:

Ըստ նրա՝ Իրանը դուրս է մնացել Ադրբեջանի խոշոր նավթային և գազային նախագծերից, և Իրանից հյուսիս կառուցվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան գազատարը: Ինչպես նշում է հեղինակը, Իրանը տարածաշրջանում ամենաշատը կապված է Հայաստանի հետ: Նա հիշեցնում է անցած տարի Հայաստանում Իրանի դեսպանի մամուլի ասուլիսը, որի ժամանակ վերջինս նշել էր, որ Իրանը չի հանդուրժի երրորդ երկրի խաղաղարար ուժեր ԼՂ հակամարտության գոտում:

Փորձագետը նշում է, որ Իրանի «բացվելը աշխարհին» չի բերի Հարավային Կովկասում Թեհրանի ազդեցության աճին, քանի որ Իրանը շատ բան է կորցրել վերջին 25 տարվա ընթացքում:

Նշենք, որ VERELQ-ի փորձագետների կարծիքով, ի տարբերություն ԱՄՆ-ի, ում ազդեցությունը պայմանավորված է քաղաքական ճնշմամբ և դոլարային լծակի օգնությամբ տնտեսական թելադրանքով, Իրանը տարածաշրջանում միշտ ունեցել է և կունենա ազդեցություն, հնարավոր է թաքնված, սակայն ավելի մեծ ներուժով, քան ԱՄՆ-ի ազդեցությունը:

«Իրանը տարածաշրջանի ժողովուրդների հետ կապված է մշակութապես, մենթալիտետի մակարդակում, կրոնական առումով և ուղղակի ազգակցական կապերով, ինչպես ադրբեջանցիների դեպքում: Իրանը տնտեսապես հետաքրքրիր է Հայաստանի և Ադրբեջանի համար՝ նրանք Իրանի հետ էներգետիկ նախագծեր են իրականացնում: Հայաստանի պարագայում, Իրանը հանդիսանում է անվտանգության կարևոր գործոն և այլընտրանքային տրանսպոտային ուղղություն», - նշում են փորձագետները:

Իրանի հարցով առաջատար հայ մասնագետ Գառնիկ Ասատրյանը գտնում է, որ պատժամիջոցների թուլացումը կարող է հանգեցնել տարածաշրջանային մաշտաբային տեղաշարժերի: Նրա կարծիքով, տնտեսական շահերն առաջ տանելուն զուգահեռ Թեհրանը կփորձի վերականգնել մինչ այդ կորցված քաղաքական դիրքերը: «Ուղղակի այժմ նա դա անելու է Արևմուտքի լռության կամ թույլտվության պայմաններում և համաշխարհային նավթային շուկաներ վերադառնալուց հետո: Դա լրջորեն կթուլացնի Թուրքիայի տարածաշրջանային դիրքերը, ինչը բխում է Հայաստանի շահերից», - նշել է Ասատրյանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/775

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel