Նախագահ Արմեն Սարգսյանը մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնություն

Հանրապետության​ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 28-ին ​մասնավոր այցով​ մեկնել է​ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա։ ​


Շարունակելով քննարկումները սփյուռքի հայկական համայնքների հետ՝ նախագահ​ Սարգսյանը հանդիպում կունենա Ռուսաստանի հայ համայնքի և համայնքային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ, որի ընթացքում կանդրադառնա նաև Արցախի շուրջ վերջին զարգացումներին և Հայաստանում ստեղծված իրավիճակին:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77443