Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ինտենսիվ երկխոսության մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք պաշտոնական հաղորդագրություն ենք տալիս նախագահի ոչ բոլոր միջազգային հեռախոսազրույցների մասին։ Նախագահը բազմիցս ասել է, որ այդ ժամանակ ղարաբաղյան կարգավորման գործընթացում նա գտնվում է ինտենսիվ երկխոսության, հեռախոսային երկխոսության մեջ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ», - ասել է Պեսկովը ։
VERELQ-ը հիշեցնում է, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ նոյեմբերի 27-ի գիշերը մեկ ժամում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նրա հետ քննարկելով իրավիճակը Ղարաբաղում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77416