ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի հատկանիշներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը):
Այս մասին Մամիջանյանը գրել է Facebook-ի իր էջում:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»,- նշել է Մամիջանյանը:
VERELQ-ը հիշեցնում է, որ նախօրեին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77391