Համատեղ քննարկումից հետո ռազմագերիների փոխանակման, ինչպես նաև հումանիտար գործողությունների անբավարար արդյունքների վերաբերյալ խնդիրներով ԱԺ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը դիմել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Անատոլի Վիբորնիին։
"Խնդրել եմ, հաշվի առնելով գերևարված և անհետ կորած անձանց կյանքին սպառնացող ռիսկերն ու նրանց ընտանիքների ծայրահեղ վիճակը, հարցը դարձնել խորհրդարանական, միջխորհրդարանական, ինչպես նաև ՌԴ ղեկավարության մակարդակների քննարկման առարկա",- գրել է Ուրիխանյանը Facebook-ի իր էջում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77335