Տիգրան Ավինյանն իր գրասենյակի աշխատակիցներին պարգևատրել է

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն իր գրասենյակի աշխատողներին խրախուսելու մասին նոյեմբերի 25-ին որոշում է ստորագրել:


«Ղեկավարվելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով՝


Հոկտեմբեր ամսվա ընթացքում կատարած բարեխիղճ աշխատանքի համար դրամական պարգևատրմամբ խրախուսել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի աշխատողներին՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերի «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածի միջոցների հաշվին՝ համաձայն հավելվածի»,-ասված է որոշման մեջ:


Նշենք, որ որոշումը բուռն քննադատության արժանացավ հանրության կողմից:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆինանսների նախարարության աշխատակիցները ավելի քան 73 մլն դրամի պարգևավճարներ են ստացել հոկտեմբերին՝ սեպտեմբերի համար: Այս լուրը Yerevan.today-ի հարցմանն ի պատասխան ֆիննախից հաստատել են:


Нет описания.


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77324