Հոկտեմբերին պարգևավճար է ստացել Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից 2-ը

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը պարզաբանում է ներկայացրել փոխվարչապետի՝ իր գրասենյակի աշխատակիցներին հոկտեմբեր ամսվա կատարած աշխատանքի դիմաց պարգևավճար տալու որոշման առնչությամբ:


«Տեղեկացնում ենք, որ հոկտեմբեր ամսվա ընթացքում պարգևավճար են ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի 19 աշխատակիցներից միայն 2-ը: Այդ երկու աշխատակիցը հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին փոխվարչապետի հետ գտնվել են Արցախում և անմիջականորեն ներգրավված են եղել ռազմական գործողությունների հետ կապված աշխատանքներում և հրազենային վիրավորում են ստացել Շուշի քաղաքի մերձակայքում: Մի հոգին դեռ մինչ այժմ շարունակում է բուժում ստանալ բուժհաստատությունում»:



 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77323