ՄԻՊ-ի աշխատակիցները մեկնել են ոստիկանություն Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու համար

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի գրասենյակը։


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ բերման են ենթարկել Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին: Այդ մասին հայտնել էր իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77274