Մարուքյանը կոչ է արել ԵԽ Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեին այցելել հայ ռազմագերիներին

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց կյանքը փրկելու և նրանց ապագա փոխանակումը հնարավոր դարձնելու նպատակով "Լուսավոր Հայաստան" խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն այսօր դիմել է Եվրոպայի Խորհրդի Խոշտանգումների կանխարգելման Կոմիտեի (CPT) նախագահին և երկու փոխնախագահներին:


Պատգամավորը հորդորել է հրատապ այց կազմակերպել Ադրբեջան՝ ուսումնասիրելու և կանխարգելելու բանտերում և այլ փակ հաստատություններում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հնարավոր անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերը։

"Հիշեցնեմ, որ ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ"ՙ- գրել է Մարուքյանը Facebook-ի իր էջում՝ հրապարակելով փաստաթուղթը։



 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77263