Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությամբ, այս պահին պահպանվում են: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:
Նա նշել է, որ ամերիկյան կողմը ողջունում է իրադարձությունների նման զարգացումը:
«Կարող եմ ասել, որ, բարեբախտաբար, այժմ կա խաղաղ պայմանավորվածություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, որը, դատելով ամենից, պահպանվում է այս փուլում»,- ասել է նա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77238