ՀՀ վարչապետի մոտ այսօր տեղի է ունեցել անհետ կորած զինծառայողների հարցով ընդլայնված կազմով խորհրդակցություն, որին որոշում է կայացվել փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորել, որը կզբաղվի անհետ կորած զինծառայողների հարցերով: Այս մասին ՊՆ-ի մոտ անհետ կորած զինծառայողների ծնողներին հայտնել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
Բացի այս, նա նշել է, որ հանձնարարվել է նաև կազմակերպել վարչապետի և զինծառայողների ծնողների հանդիպումը, որը տեղի կունենա արդեն այս շաբաթ:
Նշենք, որ մի քանի օր է, ինչ անհետ կորած զինծառայողները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի մոտ՝ պահանջելով պետությանը վերջ տալ անգործությանն ու տեղեկություններ տալ իրենց որդիների մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/77160