Ահազանգ. կամավորներին "անտեր ու դուս" թողել են Արցախում, ոչ ոք վերադարձը չի կազմակերպում

Հայաստանի տուրիստական կազմակերպությունները, անհատ վարորդները, որոնք ունեն ավտոբուսներ, պատերազմի առաջին օրվանից ջոկատ էին ձևավորել, որն ապահովում էր նաև բանակի, ոստիկանության , ԱԻՆ-ի և կամավորների տեղափոխումը  Արցախի տարբեր շրջաններ և հետո, անհրաժեշտության դեպքում, նրանց վերադարձը:


VERELQ-ի հետ զրույցում այդ ջոկատի կազմակերպիչներից մեկը՝ Հրաչյա Ասլանյանը պատմեց, որ պատերազմի առաջին օրվանից և 45 օր շարունակ իրենք զբաղված են եղել այդ տեղափոխման հարցերով: Սակայն պատերազմի ավարտից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է և մեր կամավորները այսօր, փաստացի, հանձնված են բախտի քմահաճույքին ու անտերության.


"Երկու օր առաջ Արցախում էի, երբ տեղեկացա, որ Նիկոլ Փաշինյանը մի գրառում է արել, ուղղված Արցախում գտնվող տղաներին, որպեսզի նրանք վերադառնան ու սկսվի "պատի տակ վնգստացողների պատժելու" օպերացիան և այլն: Ուզում եմ ասեմ՝ նախ, երբ կանչում ես այդ կամավորներին քեզ պաշտպանելու համար, բարի եղի նրանց բերել, որովհետև նրանց Արցախից ոչ ոք չի բերում: Կազմակերպչական մեծ բաց կա. այստեղից գնում են ավտոբուսներ, որոնք պատկանում են Երևանի քաղաքապետարանին կամ այլ, մարդկանց հասցնում են Ստեփանակերտ և դտարկ հետ են գալիս և սա այն դեպքում, երբ ունենք կամավորներ, որոնք արդեն ավարտել են իրենց  ծառայությունը, ստացել են համապատասխան թղթեր, որ պետք է հետ վերադառնան, բայց նրանց ոչ ոք հետ չի բերում: Մարդիկ ճանապարհներին, Ստեփանակերտում կամ Դրմբոնի խաչմերուկում  կանգնած սպասում են անցնող ավտոմեքենաների, որպեսզի նրանք կարողանան մեկ-երկու հոգի իրենց հետ վերցնեն ու բերեն Հայաստան: Բարի եղեք կազմակերպել այդ տղաների վերադարձը, ավտոբուսները թող ինչ-որ տեղ կանգնեն, նրանց տեղափոխեն, ոչ թե ցաք ու ցրիվ եղած ճանապարհներին մնան, անտառներում կրակ վառեն, որ տաքանան, մինչև մեկը իրենց հետ բերի",- վրդովված պատմեց Հրաչյան:


Նա պատմեց աչքի տեսածը՝ այս օրերին Ստեփանակերտ պտտվելիս, տարբեր տեղերում հանդիպում ես կամավորներին, որոնք խնդրում են իրենց տեղափոխել Հայաստան կամ մեքենա ու ավտոբուս են փնտրում: Հրաչյայի հորդորն է՝ ի վիճակի եղեք դա կազմակերպել այդ տղաներին վերադարձնելու համար.


"Գիշերվա երեքին անցնում էինք Դրմբոնի մոտով, տեսնում ենք տղաները հենց ճանապարհին քնած են, կեսը խարույկի մոտ նստած փորձում է տաքանալ ու հույսով սպասում են, թե մեկը կտանի : Իհարկե, մենք բերեցինք այդ տղաներին, չթողեցինք՝ մի կերպ մեքենայի մեջ տեղավորվելով, բայց սա այն հարցն է, որ պետք է հստակ կազմակերպվի, այլ ոչ թե թողնվի պատահական ավտոմեքենաների վարորդների բարի ցանկությանը: Չի կարելի մարդկանց այդպես անտեր ու դուս թողնել փողոցներում ու անտառներում, ամոթ է",- շեշտեց նա:


Վերջում Հրաչյան ավելացրեց.


"Հա, ի դեպ. չեմ տեսել, թե ինչ են հայտարարում «Հեղափոխության պահապաններ» կոչված խմբի անդամները, չգիտեմ որտեղ են նրանք եղել, բայց եթե նրանք հայտարարում են, որ կռվել են դիրքերում, ապա այդ դիրքի անունը Ստեփանակերտի "Park hotel"-ն էր, որտեղ նրանք եղել են Տիգրան Ավինյանի հետ միասին",- հավելեց մեր զրուցակիցը:


Լիա Խոջոյան


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76924

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online