Ավելի քան 2,6 հազար փախստականներ են նոյեմբերի 14-ից վերադարձել Ստեփանակերտ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«2020 թվականի նոյեմբերի 18-ին Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են վերադարձել ևս 936 փախստականներ: Նոյեմբերի 14-ից սկսած ընդհանուր Ստեփանակերտ են վերադարձել ավելի քան 2,6 հազար բնակիչներ, ովքեր նախկինում լքել էին իրենց տները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ շփման գծով փախստականներով ավտոբուսների տեղաշարժի անվտանգությունն ապահովել են ռուսաստանցի զինծառայողները։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76914