Այսօր ժամը 16:00-ին Արթուր Վանեցյանը հրավիրվել է ՀՔԾ հարցաքննության: Այս մասին հայտնում է "Հայրենիք" կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:
Բացի այս, ՀՔԾ է հրավիրվել է նաև ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը: Նրան կանչել են հարցաքննության ժամը 16,30-ին:
VERELQ-ը հիշեցնում է, որ այսօր ժամը 18.00-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքական ուժերը հերթական հանրահավաքն են հրավիրել Ազատության հրապարակում: Այս պահին հայտնի է, որ ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով։
Շարմազանովը մեղադրանքը չի ընդունում և հրաժարվել է ցուցմունք տալ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76872