Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ զինադադարից հետո անհետ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքի ապահովման համար:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից տեղեկացնում են, որ նախօրեին ՄԻԵԴ է ներկայացվել Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու դիմում:
Ներկայացված դիմումով պահանջվել է քայլեր ձեռնարկել ապահովելու նոյեմբերի 11-ին Գորիս-Շուշի ճանապարահատվածում անհայտ կորած 10 քաղաքացիների կյանքի իրավունքը և զերծ մնալ նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքից:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76759