Ռուս զինվորականները նոյեմբերի 14-ին կավարտեն դիտորդական դիրքերի տեղակայումը Ղարաբաղում: Այդ մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը, փոխանցում է "ՌԻԱ Նովոստի"-ն:
"Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային խաղաղապահ բրիգադն այսօր լիովին ավարտում է շփման գծի երկայնքով բոլոր դիտակետերի տեղակայումը", - ասել է նա:
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ուրբաթ օրը հայտարարել է "Հարավային" գոտում արդեն տեղակայված ութ կետերի մասին, ինչպես նաև "Հյուսիսային" գոտում ևս 8 կետ տեղակայելու պլանների մասին:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76637