Կիևյան կամրջի տակ մահացած գտել են ԱԺ ներխուժած երիտասարդներից մեկի դին

Ոստիկանությունից հաստատում են, որ Կիևյան կամրջի տակ նոյեմբերի 13-ին հայնաբերել են 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանին, որը, ըստ մամուլի տեղեկությունների, եղել է օրերս Ազգային ժողով ներխուժած ծուցարարների շարքում:


Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնել են, որ երեկ ժամը 22։25-ին ոստիկանությունը քաղաքացուց ահազանգ է ստացել, որ մի երիտասարդ իրեն ցած է նետել Կիևյան կամրջից։


«Մեկնած օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 22։20-ին 1993 թ. ծնված Գառնիկ Պետրոսյանն ինքնասպանություն է գործել կամրջից նետվելու միջոցով։ Նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում է նախաքննություն», - հայտնում են ոստիկանությունից։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76622