Կյանքի 86-րդ տարում մահացել է դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը։ Այս մասին հայտնել է նրա պաշտոնական ներկայացուցիչ Արթուր Սողոմոնյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ջիգարխանյանի մահվան մասին հայտնել է նաև նրա թատրոնի ներկայացուցիչը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Այսօր առավոտյան ժամը 6-ին մահացել է», - ասել է Սողոմոնյանը:
«Այսօր առավոտյան դադարել է բաբախել մեծ մարդու, հանճարեղ դերասան, ռեժիսոր և ուսուցիչ Արմեն Բորիսի Ջիգարխանյանի սիրտը։ <...> Դժվար է բառեր գտնել, նման մարդիկ այլևս չկան: Մենք որբացանք։ Ես վստահ եմ, որ Արմեն Բորիսիի հիշատակը, ինչպես և նրա աշխատանքները, հավերժ կապրեն։ Լուսավոր հիշողություն», - գրել է նա Facebook-ում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76617