ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով երեկ ուշ երեկոյն ազատ արձակվեց ԱԱԾ մեկուսարանից, հրավիրվել է ՀՔԾ: Այս մասին Շարմազանովը տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
«2.5 տարի պայքարել եմ ու պայքարելու եմ ապազգայնության ու պարտվողականության դեմ։
Մեզ բռնելով չեք վախեցնելու։
Այս իշխանությունը հայտնվելու է հայ ժողովրդի պատմության աղբանոցում ,ինչպես հայտնվել են Անիի Բագրատունյաց թագավորությունը հակառակորդին կտակած Հովհաննես-Սմբատն ու Կարսը թուրքին զիջողները։
Հաղթանակ խոստացող,բայց պատերազմ ու պարտություն բերած պոպուլիստը պետք է ինքնակամ ու անցնցում հեռանա»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76555