Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը հեռանում է խմբակցությունից։
«Հայրենակիցներ
Ինչպես ժողովրդի ճնշող մեծամասնությունը, այնպես էլ ես մամուլից եմ տեղեկացել ստորագրված հայտարարության մասին։
Համակարծիք չլինելով քաղաքական թիմի դիրքորոշման հետ’ հայտարարում եմ.
Դուրս եմ գալիս ԱԺ <Իմ Քայլը> խմբակցությունից և այսուհետ գործելու եմ որպես անկախ պատգամավոր։
Հետագա պատգամավորական գործունեությունս ուղղելու եմ ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով դուրս գալուն և լծվելու եմ արցախահայության խնդիրների լուծմանը։ Միմիայն այս պատճառով է, որ պատգամավորական մանդատս վայր չեմ դնում։
Աստված մեզ պահապան»,- ասված է պատգամավորի հայտարարության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76550