Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը քիչ առաջ հայտնեց, որ տարածքային զիջումների և այդ համատեքստում հայտարարված ժամկետների մասին հարցերը Արցախի իշխանությունների հետ դեռևս չեն քննարկվել: Նա դիմեց նաև Քաշաթաղի և Շահումյանի շրջանների բնակիչներին՝ խնդրելով ավելորդ շտապողականություն չցուցաբերել և չհանել սեփական գույքը:
«Երբ կծավալվեն այդ քննարկումները և կլինեն համապատասխան հստակեցումներ, ԱՀ Կառավարությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,- գրել է Պողոսյանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76482