Փաշինյանին ճանաչելով կարող եմ ասել, որ նա երբեք ինքնակամ հրաժարական չի տա. Զոհրաբյան

Նիկոլ Փաշինյանին ճանաչելով կարող եմ ասել, որ նա երբեք ինքնակամ հրաժարական չի տա: Այս տարիների ընթացքում ինձ երբեք թույլ չեմ տվել խոսել, որովհետև ես ունեմ սրբություն, իսկ ինքը ունի միայն մեկ սրբություն՝ իր ձեռքը պատահականությամբ հայտնված իշխանությունը: Որպեսզի պահի իր և կնոջ իշխանությունը նա կգնա ամեն ինչի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով այս պահին Ազատության հրապարակից երթով շարժվում է դեպի Կառավարության շենք:


Պատգամավորը ներողություն խնդրեց ժողովրդից, որ ընկրկել են ու թողել Նիկոլը գա իշխանության.


"Ես գիտեի՝ ով է ինքը, ես գիտեի, շատերը չգիտեին: Բայց քանի որ դա ժողովրդի պահանջն էր... ես միշտ էլ ունեցել եմ իր անձի հետ վերապահումներ, քանի որ ես երբեք չեմ հավատացել, որ ինքը կարող է ինչ-որ բան անել հայրենիքի համար: Ինքն իր տեսակով մեկին մյուսի դեմ հանող է, դեստրուկտիվ է, նա "բաժանիր, որ տիրեսի" կողմնակից է",- ասաց նա:


Զոհրաբյանն ասաց, որ չեն վախենում ճնշումներից ու զգուշացումներից, թե իրենց ձերբակալելու են: Անգամ հորդորեց Նիկոլին անփձամբ գալ իրեն ձերբակալել, որովհետև ինքը չի պատրաստվում որևէ տեղ գնալ կամ թաքնվել.


"Բայց նա հո չի՞ կարող 3 մլն ժողովուրդ կալանավորել: Արդեն իսկ իրենց ֆեյքերով կազմակերպել են խայտառակ գրոհ մեր վրա, ինչը ծիծաղելի է... ժամանակը գալու է, նրանք բոլորը՝ ՊՈԱԿ-ի հովիկները, մյուսները, ենթարկվելու են պատասխանատվության, բոլորի անունները հատ առ հատ գիտենք, նրանք պատժվելու են որպես դավաճանի իշխանությունը կյանքի գնով պահողներ",- շեշտեց Նաիրա Զոհրաբյանը:


Պատգամավոր Զոհրաբյանը նաև դիմեց ՀՀ գլխավոր դատախազին, ով, ըստ իր ունեցած տեղեկատվության, հրահանգ է ստացել ԱԺ ներկայացնել իրենց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու պահանջով: Բայց Զոհրաբյանը հույս ունի դեռ, որ գլխավոր դատախազը այդ քայլին չի գնա:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76458