Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետության սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի՝ այսօր՝ նոյեմբերի 9-ին հրապարակված հայտարարության մեջ։
«Ռուսաստանում բնակվող Հարգելի հայրենակիցներ,
Ադրբեջանը կրկին փորձում է սադրիչ գործողությունների դիմել երրորդ երկրների տարածքում, հրահրել ազգամիջյան բախումներ և անկարգություններ։ Այս ընթացքում մենք խնդրում ենք ձեզ լինել զգոն, զգույշ, չտրվել սադրանքներին, համագործակցել տեղի իրավապահ մարմինների հետ։
Այժմ, մեր յուրաքանչյուր հայացքով, ջանքերն ու ներուժը պետք է ուղղված լինեն բացառապես Հայաստանի և Արցախի վրա», - ասված է հաղորդագրության մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76325