Ֆրանսիացի պատգամավորները դիմել են Էմանուել Մակրոնին՝ ճանաչելու Արցախի անկախությունը

Ֆրանսիայի Ազգային ժողովի 39 պատգամավոր դիմել են նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով Արցախի հարցում չեզոքություն չցուցաբերել և ճանաչել Արցախի անկախությունը:


Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Գի Տեսիենը:


Պատգամավորներն ընդգծել են, որ միայն միջազգային ճանաչումը, ինչպես Կոսովոյի դեպքում, թույլ կտա Արցախին դուրս գալ այն իրավիճակից, որը թույլ չի տալիս ստանալ միջազգային, հումանիտար աջակցություն:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/76255