Անհապաղ սկսել վերջնական լուծմանն ուղղված բանակցություններ. Ուրուգվայի նախագահներ

Ուրուգվայի նախկին նախագահները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ.


"Հարավային Կովկասում տեղի ունեցող սարսափելի իրադարձությունների առնչությամբ մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին և արտահայտում մեր ցանկությունը՝ որպեսզի վերսկսվեն անհապաղ հրադադարի, խաղաղության, ինչպես նաև այս հակամարտության վերջնական լուծմանը հասնելուն ուղղված բանակցությունները",- ասված է հայտարարության մեջ, որը ստորագրել են նախագահներ Խուլիո Մարիա Սանգինետտին (1985-1990 և 1995-2000 թթ),  Լուիս Ալբերտո Լակաժե Էռերան (1990-1995 թթ), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020թթ), Խոսե Մուխիկան (2010-1015թթ):


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75717