Մեկ օրում Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող 142 ՀՀ քաղաքացի

Հոկտեմբերի 28-ին Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Այդ մասին Twitter-ում գրառում է արել Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը՝ անդրադառնալով հայերին ուղղված ատելության խոսքի և հայերին թիրախավորելու թեմային, գրում է Ermenihaber-ը։


Տանձիկյանը՝ ակնարկելով Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սրված թուրքական իշխանությունների և գաղափարակից շրջանակների ատելության խոսք քարոզող հռետորաբանությունը, գրել է․ «Գիտեմ, որ քիչ մարդկանց կհետաքրքրի։ Կորցնում ենք։ Բոլորս միասին ենք կորցնում։ Խաբվում ենք»։


Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75705