ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը.
«Թուրքիայի կողմից ղեկավարվող ադրբեջանական ուժերն ահաբեկիչների հետ շարունակում են ակտիվ ռազմական գործողություններն առաջնագծի՝ այդ թվում նաև Արցախի խաղաղ բնակավայրերի տարբեր ուղղություններով։
Նրանց նպատակը Արցախում հայերի էթնիկ զտումն է»,- գրել է վարչապետը Twitter-ի իր էջում՝ օգտագործելով RecognizeArtsakh (ճանաչի՛ր Արցախը) հեշթեգը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75699