Այս պահի դրությամբ հաստատված տվյալներով 17 հայ զինծառայողներ գտնվում են Ադրբեջանում, երկուսի մասով տվյալները ճշտվում են. հնարավոր է, նրանք խաղաղ բնակիչներ են: Այս մասին ասուլիսում հայտարարեց Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը։
"Տվյալները ճշտված են, մենք աշխատում ենք ՄԻԵԴ-ի, ՊՆ-ի հետ",- ասաց նա:
Ինչ վերաբերում է, թե հայկական կողմում քանի՞ ադրբեջանցի ռազմագերի ունենք, ապա նրանք, ըստ Վարդանյանի, երկուսն են, որոնք պահվում են միջազգային նորմերի պահպանմամբ, ստանում են բժշկական օգնություն:
"Ռազմագերին հարցաքննության ընթացքում անգամ նշեց, որ իրեն Ադրբեջանում դժվար թե սրանից ավելի լավ վերաբերմունքի արժանացնեին",- ասաց ՔԿ պաշտոնյան:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75580