Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ

Գագիկ Ծառուկյանի կոչով և գլխավորությամբ ձևավորվել է մարտունակ ջոկատ մարտական բարձր պատրաստվածությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:


Նրա խոսքով, ջոկատում ներգրաված են հմուտ և հատուկ պատրաստվածություն անցած զինվորականներ, տեխնիկապես կազմակերպված ու զինված։ «Մեր ջոկատը կմիանա հայոց բանակին, որտեղ անհրաժեշտ է՝ ունենալով իր ներդրումը հաղթանակի կերտման գործում։


Այսօր հայրենիքն ունի յուրաքանչյուրիս գործելու կարիքը։ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ուժերի մեկտեղմամբ է միայն հնարավոր հաղթել», - ասված է նրա գրառման մեջ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75517