ԱՄՆ-ն Ադրբեջանի իշխանություններին դրդում է ընդունել կրակի դադարեցման պայմանավորվածությունը, որն արդեն ընդունվել է Հայաստանի կողմից: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:
«Շաբաթվա վերջին մենք զբաղված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հարցով: Հայաստանն ընդունել է կրակի դադարեցման առաջարկը, իսկ Ադրբեջանը՝ դեռ ոչ: Մենք դրդում ենք նրանց (Ադրբեջանի իշխանություններին) դրան (կրակի դադարեցման ռեժիմի առաջարկի ընդունմանը)»,- ասել է Օ՛Բրայանը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75446