Երկու գեներալ կարժանանա ազգային հերոսի կոչման. Նիկոլ Փաշինյան

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը եւ կարժանանան ազգային հերոսի կոչման. ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Նրանք շարունակում են իրենց հերոսական կռիվը՝ հանուն հայրենիքի: Փա՛ռք հայոց բանակին»,- գրում է Փաշինյանը։


Փաշինյանի գրառումը համընկավ ՊՆ-ի հաղորդագրության հետ այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է․․․ "Զգուշացրել էինք՝ դժոխք եք մուտք գործում", - ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75202