Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը կարող են շատ մոտ ապագայում համաձայնության գալ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկելու մեխանիզմի շուրջ: Այս մասին ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:
Լավրովն ընդգծել է հրադադարի վերահսկողության մեխանիզմների ներդրման հրատապությունը և այդ մեխանիզմների բացակայությամբ պայմանավորել Մոսկվայի ու դրան հաջորդած պայմանավորվածության չկատարումը:
«Դրա ուղղությամբ մենք ակտիվ աշխատում ենք, այդ թվում՝ մեր Պաշտպանության նախարարությունը առաջին հերթին, գործընկերների հետ Ադրբեջանից և Հայաստանից, հուսով եմ, որ շատ մոտ ժամանակ կհամաձայնեցվի նման մեխանիզմ»,- ասել է Լավրովը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75171