Ռուսաստանը Թուրքիայի հետ շփումներում բարձրաձայնում է Սիրիայից և Լիբիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու հարցը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք քննարկում ենք բոլոր հարցերը»,- ասել է նա:
Ճշտող հարցին՝ արդյոք ռուսական կողմն ընդգծում է ղարաբաղյան հակամարտության գոտի ահաբեկիչներ տեղափոխելու անընդունելիությունը, փոխարտգործնախարարը տվել է դրական պատասխան. «Իհարկե»:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75159