Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, կարժանանա պատասխանի. ԱԳՆ

Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն՝ ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրանի տարածք արկեր ընկնելու միջադեպերին:


"Մեր քաղաքացիների անվտանգությունն Իրանի կարմիր գիծն է։ Զինված ուժերին անհրաժեշտ նախազգուշացումները տրվել են, մյուս կողմի բացատրությունները լսել ենք։ Ասել ենք, որ Իրանի նկատմամբ ցանկացած ոտնձգություն, նույնիսկ եթե սխալմամբ լինի, պատասխանի է արժանանալու»,- ասել է Խաթիբզադեն։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75152