Արցախի նախագահն ու գերմանացի պատգամավորները քննարկել են ստեղծված իրավիճակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական պատվիրակությանը:


"Գերմանական այս կուսակցության հետ համագործակցում ենք արդեն հինգ տարի: Կարծում եմ՝ պատերազմական այս ծանր օրերին իրենց նախաձեռնությամբ Արցախում գտնվելու փաստը վկայում է այդ համագործակցության արդյունավետության մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի հետ կապված խնդիրները և դրանց քաղաքական գնահատական տալու անհրաժեշտությունը",- գրել է Facebook-ի իր էջում Արցախի նախագահը:


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/75146